+374 10 575121 info@dialog.am

Կրտսեր իրավաբանի թափուր աշխատատեղ


 «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում բոլոր հետաքրքրված թեկնածուներին՝ կրտսեր իրավաբանի հաստիքի համար:

 

Պաշտոնը – կրտսեր իրավաբան

 

Աշխատանքի սկիզբ – հնարավորինս շուտ

 

Տևողությունը – երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

 

Վայրը – Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Աշխատանքի նկարագրություն – Աշխատանքը իր մեջ ներառում է իրավաբանական մաս (հիմնականում՝պայմանագրային իրավունքի և իրավաբանական հետազոտությունների հետ կապված) և տեխնիկական ու կազմակերպչական մաս (գրասենյակին տեխնիկական և կազմակերպչական հարցերով օժանդակություն):

 

Պարտականությունները՝

- քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի կազմում և վերանայում,

- ընկերության հաճախորդներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում մասնավոր իրավունքի ոլորտում (քաղաքացիական, աշխատանքային, կորպորատիվ և այլն)՝հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,

- բանակցությունների մասնակցություն, շփում գրասենյակի հաճախորդների հետ,

- իրավաբանական հետազոտությունների իրականացում, միջազգային փորձի, ներպետական և օտարերկրյա դատական պրակտիկայի ուսումնասիրություն,

- օժանդակության ցուցաբերում գրասենյակի այլ աշխատողներին՝աշխատանքի արդյունավետ կազմակերպման հարցերում,

- հանդիպումների և քննարկումների կազմակերպում,

- տեխնիկական բնույթ կրող առաջադրանքների կատարում:

 

 Պահանջվող հմտություններ և կրթություն՝

- Իրավաբանական կրթություն բակալավրի աստիճան,

- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ,

- Ակտիվ մասնակցությունը իրավաբանական մրցույթներին, գիտաժողովներին և այլ նմանատիպ միջոցառումներին կդիտվի որպես առավելություն,

- Համակարգչային գերազանց հմտություններ, անծանոթ համակարգչային համակարգերն արագ յուրացնելու կարողություն,

- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների (այդ թվում՝ իրավաբանական տերմինաբանության) գերազանց իմացություն,

- Օտարալեզու պայմանագրերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն,

- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ  և ճնշման տակ աշխատելու ունակություն,

- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ:

 

 Աշխատավարձը - Բանակցային

 

 Դիմելու ընթացակարգը – Թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝նամակի առարկա (subject) տողում նշելով «Կրտսեր իրավաբանի հաստիքի համար»: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել ".pdf", ".doc" կամ ".docx" ֆորմատներով՝ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը:

 

Հայտարարությանսկիզբը – 8 նոյեմբերի 2017թ.

 

Հայտարարությանավարտը – 30 նոյեմբերի 2017թ.