Ի գիտություն Գործատուներին

2018 թ․ հունվարի 01-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ նոր հարկային օրենսգիրքը և  ՀՀ կառավարության  28 սեպտեմբերի 2017 թվականի N 1214-Ն որոշումը՝ որով ՀՀ

կառավարությունը սահմանում է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու այսինքն` աշխատանքի

ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության և,կամ նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային

օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը և աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր

պայմանագրի բացակայությանև, կամ նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման:

Գործատուները, հանդիսանալով հարկային գործակալ սկսած 2018 թ․ հունվարի 01-ից պարտավոր են նոր աշխատողին աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան

մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, հարկային մարմին ներկայացնել նոր աշխատողի գրանցման հայտ:

Նախկինում այս ժամկետը ավելի երկար էր և գործատուները չպահպանել նշված ժամկետը ստիպված կլինեն խախտման հայտնաբերման դեպքում վճարել նոր

փոփոխոթյամբ սահմանված տուժերը:

 Աշխատողի աշխատանքի ընդունումը սահմանված կարգով գրավոր և կամ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու

յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար գործատուից գանձվողտուգանքի չափերն են՝

 

 

1) 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը մեկից երեք է.

2) 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը չորսից վեց է.

3) 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը յոթից ինն է.

4) 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատող հանդիսացող վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

 

Վերոնշյալ կառավարության որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116387

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21