Հաղթանակ «2012թ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթում

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի իրավաբան Սյուզաննա Շամախյանը «2012թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում ճանաչվեց մրցույթի լավագույն բանախոս:

 

Սյուզաննան նաև 2012թ. մրցույթի հաղթող Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ էր:

 

Հաղթող թիմը թիմը արժանացավ Ջեսափի գավաթի և ստացավ ուղեգիր՝ մասնակցելու Ջեսափի անվան միջազգային իրավունքի թերևս աշխարհի ամենակարևոր մրցույթի միջազգային փուլին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

 

«2012թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը կազմակերպում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը:

Մանրամասն՝ Ավարտվեց «2012թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21