Քննարկում «Քաղաքացիական գործերը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտի կապակցությամբ ձևավորված դատական պրակտիկայի վերաբերյալ» թեմայով

Ս.թ. ապրիլի 27-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը մասնակցեց «Քաղաքացիական գործերը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտի կապակցությամբ ձևավորված դատական պրակտիկայի վերաբերյալ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը՝ Golden Tulip Hotel Yerevan հյուրանոցի Vivaldi Meeting room դահլիճում: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության կողմից:

Քննարկմանը մասնակցում էին դատավորներ, փաստաբաններ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ, ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցներ, ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ և այլք: Քննարկման ընթացքում գիտա-վերլուծական կենտրոնի համակարգով, փաստաբան Արա Զոհրաբյանը հանգամանալից ներկայացրեց առաջարկվող փոփոխությունը, որը իրենից օրենսդրական փոփոխություններ չի ենթադրում:

Ըստ գիտա-վերլուծական կենտրոնի առաջարկի նախապատրաստական փուլի ընթացքում կատարվող գործողությունները պետք է վերջնական տեսք ստանան գրավոր փաստաթղթում, ինչն էլ ուղեցույց կհանդիսանա դատավարության կողմերին հասկանալու, թե ինչը պետք է ապացուցեն և ինչ ոչ, որոնք են տվյալ գործի քննության համար էական փաստեր և որոնք ոչ:

Այս հարցերի շուրջ ծավալվեցին բավականին բովանդակալից քննարկումներ: Դատավորները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը և առկա խնդիրները, իսկ փաստաբանները իրենց պրակտիկայում հանդիպող առկա խնդիրները:

Քննարկման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաբանների, դատավորների և Արդարադատության նախարարության միջև ձևավորել փոքրիկ խումբ, որը կփորձի ներկայացված առաջարկը համապատասխանեցնել Կողմերի համար ընդունելի ձևի:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21