Բողոքի ակցիա ՀՀ Վճռաբեկ դատարանի կամայականությունների դեմ

ՀՀ դատավարական օրենսգրքերում սահմանված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշների անորոշությունը հանգեցնում է վճռաբեկ բողոքները վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ չպատճառաբանված որոշումների ու դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման: Խաղի ոչ միատեսակ կանոններն ու երկակի ստանդարտները թույլ են տալիս խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին:

2012թ. հունիսի 11-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը ՀՀ Փաստաբանների պալատի շուրջ 400 այլ փաստաբանների հետ մասնակցեց ՀՀ փաստաբանների բողոքի ակցիային՝ ուղղված դատական համակարգի, մասնավորապես Վճռաբեկ դատարանի ապօրինի գործողությունների  ու կամայականությունների դեմ:

 

Բողոքի ակցիան իրականացվեց մեկօրյա գործադուլի եղանակով: Ի նշան ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպի դեմ բացասական վերաբերմունքի` ակցիային միացած փաստաբանները չներկայացան հունիսի 11-ի դատական նիստերին: Գործադուլի նպատակն էր դատական իշխանության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների վրա:

 

Արմենիա-Մարիոթ հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ բողոքի փաստաթուղթը ստորագրած փաստաբանները պարզաբանեցին, որ իրենց դժգոհության հիմնական դրդապատճառը ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ դատական օրենսգրքում, դատավարական օրենսգրքերում սահմանված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշների անորոշությունն է: Այս անորոշությունը հանգեցնում է վճռաբեկ բողոքները վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ չպատճառաբանված որոշումների ու դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման: Խաղի ոչ միատեսակ կանոններն ու երկակի ստանդարտները թույլ են տալիս խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին:

 

Ակցիային միացած փաստաբանները եկան այն եզրահանգման, որ հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև դատախազության արատավոր գործելակերպի, ինչպես նաև` առաջին և վերաքննիչ ատյանների դատարաններում տիրող անընդունելի վիճակի, դատավարական բոլոր փուլերում հետզհետե սաստկացող համատարած խախտումների համար պատասխանատվությունը նույնպես կրում է վճռաբեկ դատարանը:

 

ՀՀ Փաստաբանների պալատի հաղորդագրությունը՝ «Այսօր փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել» @ 7օր.am

Հոդված՝ «Շուրջ 400 փաստաբան գործադուլ է անում վճռաբեկ կամայականությունների դեմ» @ Առաջին Լրատվական

Հոդված՝ «366 փաստաբան միացել է բողոքին» @ Ա1+

Հոդված՝ «Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ է կիրառում. Փաստաբանները մտադիր են դիմել ծայրահեղ քայլերի» @ Panorama.am

Հոդված՝ «Փաստաբանների պալատի 366 փաստաբաններ գործադուլ են հայտարարել» @ PanArmenian.net

Հոդված՝ «Վիճարկված բողոքները` 0%. Փաստաբանները բացատրում են գործադուլի պատճառները» @ YerevanTimes 

Հայտարարություն՝ «Փաստաբանները մեկօրյա գործադուլ են անում» @ Gevorg Gyozalyan law office

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21