Գործարարներն ու ՏՄՊՊՀ-ն՝ հանուն մրցակցային բիզնեսի

2013 թվականի մարտի 19-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն պարոն Սեդրակ Ասատրյանը մասնակցեց հայաստանյան գործարար շրջանակների հետ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի կողմից կազմակերպված կլոր սեղան ձևաչափով հանդիպմանը Համաշխարհային բանկի գրասենյակում կազմակերպվեց: Հանդիպումը հրավիրված էր «Առկա մրցակցային խնդիրները» թեմայի շուրջ և միտված էր գտնել մրցակցային խնդիրների համատեղ լուծման ուղիներ:

 

Քննարկվեցին այնպիսի խնդիրներ, ինչպես մեծածախ առևտրականների կողմից էժան ու որակյալ մանրածախ առևտրի մուտքը երկիր փակելը, ՀՀ սահմանին մաքսային ու հարկային հսկիչ գների չափերը, և այլն: Քանի որ կան շատ խնդիրներ, որոնք ազդում են մրցակության վրա, բայց անմիջականորեն չեն գտնվում ՏՄՊՊ հանձնաժողովի կարգավորման դաշտում, շատ կարևորվեց համագործակցությունը մյուս պետական մարմինների հետ:

 

Այս քննարկման արդյունքում ՏՄՊՊ հանձնաժողովը Կառավարության ղեկավարին կոնկրետ առաջարկությունների փաթեթ կներկայացնի:

 

Օրիգինալ հրապարակումը © Արմենիա TV

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21