«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» ընդդեմ Եղիա Ներսեսյանի. զրպատության մեղադրանք

2013թ. սեպտեմբերի 10-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ընկերության ներկայացրած հայցի վճիռն ընդդեմ լուսանկարիչ, բնապահպան Եղիա Ներսեսյանի, համաձայն որի դատարանը վճռեց` Եղիա Ներսիսյանից բռնագանձել մեկ դրամ հօգուտ ընկերության, որպես փոխհատուցում զրպարտության դիմաց եւ 1500 դրամ` որպես պետական մուտքի գումար: 

 

Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Եղիա Ներսեսյանի դեմ ուղված «Դենո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության դատական հայցի քննությունը: Նիստին ներկա էին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը և գրասենյակի ավագ իրավաբան Գևորգ Հակոբյանը՝ որպես հայցվորի իրավապաշտպաններ:

 

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը դատի էր տվել Եղիա Ներսեսյանին` վերջինիս մեղադրելով զրպարտության մեջ: Ակտիվիստի՝ ԴԳՄՔ-ի հասցեին հնչեցված զրպարտական ելույթը տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի  Գլենդելի երիտասարդական  կենտրոնում ՀՅԴ Երիտասարդական Միության կազմակերպած «Ակտիվիզմ, բնապահպանություն եւ ժողովրդավարության կառուցում» միջոցառման ժամանակ: Եղիա Ներսիսյանը մասնավորապես նշել էր. «Գիտեք չէ՞, Կապանում Կանադական Գոլդ մայնինգ կա՝ էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ  24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատել»: Միջոցառումը տեսանկարահանվել ու տարածվել էր YouTube-ի միջոցով:

 

Դատավարության ընթացքից հետո «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողներին տված հարցազրույցում հերքեց էլեկրտաշոկ գնելու  մասին լուրերը: «Ես ինչպես հասկացա, նախկին տնօրինությունը մտադրություն ունեցել է էլեկտրաշոկ ձեռք բերել  պահայակին ծառայության  համար, բայց և այնպես երբևէ ձեռք չի բերվել: Երբ ստանձնեցի  «Դինո Գոլդ»-ի վարչական տնօրենի պաշտոնը,  ես անձնապես խոսեցի արհմիության ներկայացուցիչների, աշխատավորների հետ,  բոլորն էլ հերքեցին, որ երբևէ էլեկտրաշոկ է մտել «Դինո Գոլդ»-ի տարածք, թեև խոսակցություններ եղել են», _ ասաց պարոն Ջաբրայանը:

 

Եղիա Ներսեսյանի հնչեցրած զրպարտության վերաբերյալ դատական գործ հարուցելու մասին պարոն Ջաբրայանը պարզաբանեց. «Սա պատվի ու ընկերության բարի համբավի հարց է: Մենք ունենք հիմնական արժեքներ, որոնցով աշխատում ենք և որոնց մեջ մարդկային փոխհարաբերությունները, հարգանքը, անվտանգությունը, բնության մեր պահպանությունը առաջին տեղ են գրավում: Եվ իհարկե մենք չենք ուզում, որ ընկերության մասին հնչեն այսպիսի մեղադրանքներ»:

 

Օրիգինալ հոդվածը՝ «Դենո Գոլդ Մայնինգ Քամփնին» ընդդեմ Եղիա Ներսեսյանի, երկրորդ դատական նիստ @ Econews.am

Տեսանյութ. Հրաչ Ջաբրայանի հարցազրույցը զրպարտության վերաբերյալ @ Econews.am

Հոդված՝ «Դենո Գոլդ Մայնինգ Քամփնին» ընդդեմ Եղիա Ներսեսյանի, առաջին դատական նիստ @ Ազատություն ռադիոկայան

Տեսանյութ (վճռի հրապարակումը)՝ Դատարանը Եղիա Նեսիսյանին պատժեց 1501 դրամով @ Առավոտ.am

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21