Սեդրակ Ասատրյանը Կիսաբաց Լուսամուտներում. «Սահմանից դուրս»

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը մասնակցեց Կիսաբաց լուսամուտների (A-TV) 2013թ. հունիսի 6-ի «Սահմանից դուրս» հաղորդմանը, որը քննարկում էր էջմիածնի շրջանի Արաքս գյուղի երկու գյուղացիների միջև ծագած հողային խնդիրները:


Պարոն Ասատրյանը, որ վիճող կողմերից մեկի փաստաբանն է, ներկայացրեց իր դիրքորոշումը այս քաղաքացիական վեճի վերաբերյալ: Մասնավորապես վեր հանվեց այն խնդիրը, որ Սովետական Հայաստանից ժառանգություն մնացած որոշ շինարարական նորմեր այլևս չեն գործում, սակայն մարզպետարանը պարսպապատի բարձրության սահմանափակումների վերաբերյալ գրության մեջ սա հաշվի չի առել:

 

Տեսանյութը՝ Կիսաբաց Լուսամուտներ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21