Համագործակցություն Կոնցեռն-Դիալոգ ՓԲԸ և Ջեյ-Այ-Թի Էքսպրես ՍՊԸ միջև

Համագործակցություն, որը կնպաստի Ընկերությունների մատուցվող ծառայությունների մակարդակի բարձացմանը
DSC05244
Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Սեդրակ Ասատրյանի, և Ջեյ-Այ-Թի Էքսպրես ՍՊ Ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Օվսաննա Ստեփանյանի, 2010 թ-ի սեպտեմբերի 30-ին կնքեցին համագործակցության համաձայնագիր իրենց փաստաբանական ընկերությունների միջև, ինչը կնպաստի բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների մակարդակն ու բավարարվածությունը: Հայաստանի Հանրապետությունում արտաքին տնտեսական կապերի զարգացմանը զուգահեռ աճում է ներմուծում և արտահանում իրականացնող անձանց թիվը, և յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտություն է առաջանում իրականացնել ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների / մաքսազերծման հետ կապված գործընթացը: Օվսաննա Ստեփանյանի օգնությամբ, ով 2008 թվականից ի վեր մաքսային իրավունքի ոլորտում ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետությունում գտնվող թե՛ անհատներին և թե՛ կազմակերպություններին, Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի իր հաճախորդներին` խորհրդատվություն տրամադրելով մաքսային իրավունքի ոլորտում, ինչպես նաև մաքսային իրավանորմերով կարգավորվող ցանկացած ոլորտում և կցուցաբերի իրավական աջակցություն հնարավորինս արդյունավետ և առանց ժամանակի ու ֆինանսների ավելորդ կորստի իրականացնել մաքսային ձևակերպումներ: Արդյունքում, Կոնցեռն-Դիալոգ Փաստաբանական ընկերությունը կտրամադրի իր հաճախորդներին բարձրորակ և ավելի մասնագիտացված ծառայություններ: Միևնույն ժամանակ, Կոնցեռն-Դիալոգ ընկերությունը կաջակցի Ջեյ-Այ-Թի Էքսպրես ընկերության հաճախորդներին` տրամադրելով ծառայություններ կորպորատիվ իրավունքի, աշխատանքային իրավունքի, հարկային իրավունքի, մրցակցային իրավունքի, հեռահաղորդակցման և անշարժ գույքի հարցերով: Համագործակցության գաղափարը ծնվեց USAID համայքային կապերի կողմից կազմակերպված ծրագրի օգնությամբ, որը տեղի ունեցավ 2010 թ-ի հուլիսին ԱՄՆ-ի Սինսիննատի նահանգի Օհիո քաղաքում: Սեդրակ Ասատրյանն ու Օվսաննա Ստեփանյանը այդ ծրագրի մասնակիցներից են: Առաջին քայլն արդեն կատարված է. համագործակցության և գործընկերության համաձայնագրի ստորագրումը ապագայի համար հիմք է հանդիսանում երկու փաստաբանական ընկերությունների միջև արդյունավետ համագործակցություն կառուցելու համար, ինչը իր հերթին կմեծացնի հաճախորդների սպասարկման և հաճախորդների բավարարվածության շրջանակը:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21