Փոխըմբռնման հուշագիր Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության և Գալստյան փաստաբանական խումբ ընկերության միջև

Այսուհետ տրամադրվում է հուսալի իրավաբանական խորհրդատվություն ԱՄՆ վիզաների ստացման հարցում

2013թ. սեպտեմբերի 10-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի և ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գործող "Galstyan Law Group" փաստաբանական ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրի շրջանակներում կողմերը համաձայնվել են համագործակցել իմիգրացիոն/ներգաղթի իրավունքի շրջանակներում:

 

Իր Ամերիկյան գործընկերոջ աջակցությամբ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակն այսուհետ իր ծառայություններն է առաջարկում ԱՄՆ ներքաղթել պլանավորող հայաստանաբնակ քաղաքացիներին: Մասնավորապես, իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրվում հետևյալ ոլորտներում. 

  • Այցելության վիզաների ստացում
  • Փոխանակման ծրագրերով այցելության վիզաների ստացում
  • Ուսանողական վիզաների ստացում
  • Աշխատանքային վիզաների ստացում
  • Ներգաղթի վիզաների ստացում
  • Ծնողների և երեխաների միավորում
  • Քաղաքացիություն
  • Ընտանիքի վերամիավորում
  • Անընդունելիության չեղարկում
  • Որդեգրում և Գրին Քարտ

 

Հիշյալ համագործակցությունն ապահովում է արդյունավետություն և հուսալիություն ԱՄՆ ներգաղթելուն ուղղված բարձրամակարդակ իրավաբանական ծառայությունների մատուցման համար` զերծ պահելով վստահորդին հնարավոր ամենատարբեր քաշքշուկներից:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21