Բանավեճ-քննարկում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների միջև

2013թ. սեպտեմբերի 12-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն պարոն Սեդրակ Ասատրյանը հրավիրված էր վարելու ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Արա Զոհրաբյանի և Կրոմվել Գրիգորյանի բանավեճ-քննարկումը: Միջոցառումը կազմակերպվել էր Արմենիա Մարիոթ հյուրանոցում՝ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ:
 
 
Պարոն Ասատրյանը ներկայացրեց բանավեճի կարգը և կոչ արեց բոլորին հարգել ու հետևել դրան: Թեկնածուները  բանավեճը սկսեցին ըստ այբբենական կարգի: Նախ ելույթով հանդես եկավ Կրոմվել Գրիգորյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Այնուհետև հանդես եկավ  թեկնածու Արա Զոհրաբյանը: Նա ևս շնորհակալություն հայտնեց ներկաներին քննարկմանը և քարոզարշավին ակտիվ մասնակցելու համար: Ընդհանուր համոզմամբ՝ այս բանավեճ-քննարկումը կունենա դրական ազդեցություն և կնպաստի քաղաքակիրթ ընտրություններին:
 
 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21