Համաշխարհային բանկի «Ձեռնարկատիրության խթանումը Հայաստանում 2012» ուսումնասիրության ներկայացումը

2013թ. սեպտեմբերի 26-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Սեդրակ Ասատրյանը մասնակցեց Համաշխարհային բանկի «Ձեռնարկատիրության խթանումը Հայաստանում 2012» ուսումնասիրության ներկայացմանը Երևան Պլազա կոնֆերանսային դահլիճում:
 
 
Համաշխարհային բանկի վերլուծության հիմնական թեման էր Հայաստանում ձեռնարկատիրական ակտիվության աստիճանը՝ ինչպես ֆորմալ հատվածում նոր ընկերությունների աճի, այնպես էլ գործող ընկերությունների շրջանում նորարարական աշխատանքների իրականացման տեսանկյունից: Ուսումնասիրության մեջ ներկայացվել էին ընդհանուր բացահայտումները, դրանց փոխլրացնող գործնական օրինակների մանրամասն վերլուծությունը, ինչպես նաև վեր էին հանվել բարձր աճ արձանագրած ընկերությունների համար որոշիչ գործոնները:
 
 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21