Հակասահմանադրական նորմի պատճառով «Դինո գոլդ մայնինգ քամփնին» մինչ օրս չի կարողանում իր՝ 37 մլն դրամ արժողությամբ հովացման խողովակները մաքսազերծել

Արդեն մեկուկես տարի է, ապրանքը հանձնված է մասնավոր մաքսային պահեստ, որի համար «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» ամեն ամիս գումար է վճարում:

2013թ. սեպտեմբերի 27-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը մասնակցեց «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի և USAID-ի կողմից:

 

Իր ելույթում պարոն Ասատրյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ Մաքսային օրենսգրքի 224 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Ըստ 224 հոդվածի՝ եթե մաքսային կանոնների խախտում, մասնավորապես, հայտարարագրման խախտում է տեղի ունենում, ապա անկախ սեփականության պատկանելությունից, ապրանքը պահում են մինչև պարտավորության վերացումը: Այս կարգավորումը հոդվածում այնպես է տրվել, որ ստացվում է՝ մեկի պարտավարության համար մյուսի ապրանքը պահում են:

 

ՀՀ մաքսային մարմինների գործունեությունից դժգոհության գլխավոր առիթը «Կոնցեռն-Դիալոգի» վստահորդներից մեկի ձեռքբերած հովացման խողովակների մաքսազերծման հետ կապված դատական գործն է:  Դեռևս 2010 թվականի մայիսին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» Բագրատաշենի մաքսակետով Անգլիայից 37 մլն դրամ արժողությամբ հովացման խողովակներ է ներկրել Հայաստան, սակայն ապրանքը մինչ օրս մաքսատնից չեն կարողանում դուրս բերել՝ բրոքերի սխալ հայտարարագրման հետևանքով (բրոքերի մեղավորության հարցն էլ առարկելի է, բայց դատարանը նրան մեղավոր է ճանաչել): Ապրանքի տերը՝ «Դինո Գոլդ» ընկերությունը վերահայտարարագրել է ներկրված ապրանքը՝ այն վերջապես ստանալու հույսով: Բայց ապրանքը նրան չեն հանձնում՝ պատճառաբանելով, որ նախ բրոքերը պետք է վճարի 37 մլն դրամը: Բրոքերից այս գումարը չեն կարողանում բռնագանձել, քանի որ հովացման խողովակները նրա ապրանքը չի: Հնարավոր է, որ 10 տարի, 20 տարի շարունակ բրոքերը չկարողանա այդ պարտավորությունը կատարել: Ստացվում է, որ ապրանքը պետք է մնա մաքսային պահեստում:

 

Արդեն մեկուկես տարի է, ապրանքը հանձնված է մասնավոր մաքսային պահեստ, որի համար «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» ամեն ամիս գումար է վճարում:

 

Պարոն Ասատրյանը տեղեկացրեց, որ հովացման խողովակների գործն այժմ քննվում է Վերաքննիչ դատարանում: «Կոնցեռն-Դիալոգը» Վերաքննիչ դատարան միջնորդություն է ներկայացրվել գործի քննությունը կասեցնելու և 224 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հայցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Պարոն Ասատրյանի խոսքով՝ եթե Վերաքննիչ դատարանը չբավարարի մեր գրասենյակի միջնորդությունը, ապա գործի քննությունը բոլոր ատյաններում ավարտվելուց հետո ինքը նման պահանջով կդիմի Սահմանադրական Դատարան:

 

Իր ելույթի ընթացքում պարոն Ասատրյանն անդրադարձավ նաև Մաքսային մարմինների ու Պետեկամուտների կոմիտեի գործունեության այլ բացթողումների:

 

 

Օրիգինալ հոդվածը՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնին» մինչ օրս չի կարողանում 37 մլն դրամի հովացման խողովակները մաքսատնից դուրս բերել @ Լրագիր.am

Առընչվող թեմայով՝ Սեդրակ Ասատրյան. Մաքսային օրենսգրքի 224 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հայց

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21