Սեդրակ Ասատրյան. Մաքսային օրենսգրքի 224 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հայց

«Պետեկամուտների կոմիտեն հայտարարում է, թե հարկային ոլորտում ամեն ինչ կարգին է, բայց այսօր մեծ թվով քրեական գործեր են հարուցվում գործարարների նկատմամբ», Սեդրակ Ասատրյան

2013թ. սեպտեմբերի 27-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը մասնակցեց «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի և USAID-ի կողմից:

 

Համաժողովի մասնակիցները ծանոթացան վերջին բարեփոխումներին, կայացան քննարկումներ մի շարք տեղական և միջազգային փորձագետների հետ:

 

Իր ելույթում պարոն Ասատրյանն ընդգծեց, որ չնայած հայտարարվում է, թե Հայաստանում հարկային ու մաքսային ոլորտում բարեփոխումներ են կատարվում, այդուհանդերձ կան լուրջ խնդիրներ, որոնք մնում են ստվերում: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ Մաքսային օրենսգրքի 224 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Ըստ 224 հոդվածի՝ եթե մաքսային կանոնների խախտում, մասնավորապես, հայտարարագրման խախտում է տեղի ունենում, ապա անկախ սեփականության պատկանելությունից, ապրանքը պահում են մինչև պարտավորության վերացումը: Այս կարգավորումը հոդվածում այնպես է տրվել, որ ստացվում է՝ մեկի պարտավարության համար մյուսի ապրանքը պահում են: ՀՀ մաքսային մարմինների գործունեությունից դժգոհության առիթը «Կոնցեռն-Դիալոգի» վստահորդ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընիի»՝ արդեն շուրջ մեկ տարի մաքսատանը պահովղ 37 մլն դրամ արժողությամբ հովացման խողովակներն էին: մանրամասները

 

Պարոն Ասատրյանը անդրադարձավ նաև Պետեկամոտների կոմիտեի էլեկտրոնային փաստաշրջանառությանը՝ հայտարարելով, որ էլեկտրոնային համակարգի ներդրումը գովելի փաստ է, բայց դրա թափանացիկությունը միայն թվացյալ է: «Այդ ամենի տակ այլ բան է թաքնված: Ասում են՝ կրկնակի ստուգում չեն անելու, ու այն պետք է լինի բացառապես վարչապետի հրամանով, բայց մեզ մոտ կրկնակի ստուգում է լինում քննիչների որոշմամբ, որովհետև ստուգումների մասին օրենքում գրված է այդ մասին: Փաստորեն, Հայսատանում ցանակացած քննիչ հավասարազոր է վարչապետին,  կարող է որոշում կայացնել՝ գնալու կրկնակի ստուգման, իսկ հետևանքը գիտենք, թե որն է», _ ասաց Սեդրակ Ասատրյանը:

 

Նա նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, թե հարկային ոլորտում ամեն ինչ կարգին է, բայց այսօր մեծ թվով քրեական գործեր են հարուցվում գործարարների նկատմամբ: «Վերցերք 2013-2015 թթ. գրված հարկային բարփոխումների ազգային ծրագիրը։ Ես նայեցի, միանգամից ասացի, որ ռայկոմի աշխատող պետք է լինի հեղինակը, քանի որ մեջը գրված է բռնել, ջարդել, փշրել, վերջը՝ նստեցնել»,_ եզրափակեց պարոն Ասատրյանը:

 

 

Ավելի մանրամասն՝ Մաքսային բարեփոխումները, ամերիկյան փողերն ու հայ գործարարները @ Հայաստանի ազգային ռադիո

Առընչվող թեմայով՝ Հակասահմանադրական նորմի պատճառով «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» մինչ օրս չի կարողանում իր՝ 37 մլն դրամ արժողությամբ հովացման խողովակները մաքսազերծել

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21