Սեդրակ Ասատրյանը TAGLaw-ի Միջազգային իրավաբանական համաժողովում

2013թ. հոկտեմբերի 21-23-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն պարոն Սեդրակ Ասատրյանը և ընկերության ավագ իրավաբան Սուրեն Գոմցյանը մասնակցեցին TAGLaw Անկախ իրավաբանական ընկերությունների դաշինքի Միջազգային իրավաբանական 29-րդ համաժողովին:

 

Համաժողովում քննարկված հիմնական խնդիրներն էին իրավաբանական ընկերությունների դասակարգումը, մարքեթինգային արդյունավետությունը, գնագոյացման մեխանիզմները և մասնագետների ընտրության հմտությունները: Այս թեմաների շրջանակներում TAGLaw-ի անդամները մասնակցեցին միջազգային մասշտաբի խոսնակների կողմից ներկայացվող մի շարք տեղեկատվական և ուսուցողական նիստերի: TAG Դաշինքի նախագահ Ռոբերտ Սաթթինի համոզմամբ՝ կոնֆերանսը նաև հիանալի հնարավորություն է անդամների միջև միջազգային կապեր ձևավորելու և դրանք խորացնելու համար: Նման կապերն արդյունավետ են միջազգային ճանաչում ձեռք բերելու հարցում: Որպես կորպորատիվ հաճախորդներին սպասարկող ընկերություն՝ «Կոնցեռն-Դիալոգը» բարձր է գնահատում նման համաժողովներին իր մասնագետների մասնակցությունը:

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը TAGLaw Անկախ իրավաբանական ընկերությունների դաշինքին է միացել 2010 թվականից և հանդիսանում է TAGLaw-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում:

 

 

 

 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21