Մանե Հակոբյանն ընդդեմ Հրանտ Բագրատյանի: Գնդակը Բագրատյանի դաշտում է

171.12.25Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակի ղեկավար Սեդրակ Ասատրյանի՝ դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպելու նպատակը միակողմանի լրատվությունից խուսափելն էր: Նա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին խորհուրդ տվեց ցեխ չշպրտել իր և գրասենյակի գործունեության վրա: Փաստաբանի վստահորդ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանյա (Մանե) Հակոբյանը հայտնի գիտության ծրագրի գրագողության համար հայց էր ներկայացրել ընդդեմ Հրանտ Բագրատյանի, Հարություն Կարապետյանի՝ հեղինակային իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման, ծախսերի բռնագանձման պահանջների վերաբերյալ, ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել ընդդեմ Մանյա Հակոբյանի, երրորդ անձ Հարություն Կարապետյանի՝ հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջի վերաբերյալ:

Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի առաջին իրավասության դատարանը Բագրատյանին արգելել՝ Մանե Հակոբյանի ստեղծագործության փոփոխությունն ու տարածումը, Բագրատյանից գանձվել էր 1 մլն դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ հակընդդեմ հայցը մերժվել էր: Բագրատյանն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, որը, սակայն, դեկտեմբերի 4-ին մերժվել է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Հոդվածը տպագրվել է նաև www.aysor.am-ում, www.newsbox.am-ում, www.nyut.am-ում, www.pastinfo.am-ում

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21