«205 հոդվածի հետքերով» © Business Concept

Սեդրակ Ասատրյանն առաջարկում է առավել ժամանակակից ու Եվրոպայում մեծ կիրառում ունեցող տարբերակ` էլեկտրոնային շղթա: Այդպիսով, գործարարին կալանավայրում պահելու փոխարեն, կարելի է նրան պարզապես ժամանակ ու հնարավորություն տալ` վճարել բոլոր պարտքերն ու շարունակել աշխատել:

2014թ.հունվարյանհամարում Business Concept ամսագիրըհրատարակելէ «205հոդվածիհետքերով» վերլուծությունը Քրեական օրենսգրքի 205-րդհոդվածում/հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց չարամտորեն խուսափելը /նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ, որը ներառում է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանի դիտարկումները. 

Ստորև մեջբերված են դրանցից առավել ուշագրավերը.

***

«Կոնցեռն դիալոգ» իրավաբանական ընկերու֊թյան տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանի համոզմամբ` 205 հոդվածն առհասարակ պետք է դուրս գա Քրեական օրենսգրքից, ոլորտը պետք է ապաքրեականացվի. «Հարկային մարմնի մեր ընդդիմախոսներն ասում են, որ եթե չլինի այդ հոդվածը, չեն կարող բյուջեն կատարել, դա բյուջեն լցնելու գործիք է: Բերում են Գերմանիայի օրինակը, երբ պատիժը շատ ավելի խիստ է, բայց պետք է ասեմ, որ նույն Գերմանիայում մի քանի անգամ զգուշացնումեն, հորդորում ուղղել սխալը, հետո նոր` պատժում: Այնինչ մեզ մոտ` միանգամից կալանավորում են»:

***

Նկարագրված գործընթացը, որն ուղեկցվում է կալանքով ու քրեական գործով, ակնհայտ է, որ նաեւ հոգեբանական լուրջ խնդիր է ստեղծում գործարարի համար: «Փոքր ու միջին բիզնեսով զբաղվողին եթե մեկ, երկու անգամ կանչեն քննչական, արդեն հո֊գեբանորեն այնքան կճնշվի, որ բիզնեսով զբաղվելու ցանկությունը կվերանա»,- վստահեցնում է Ս.Ասատրյանը: Նա նկատում է, որ այդ պատճառով շատերը ներդրում են կատարում Հայաստանից դուրս` այլ երկրներում, որտեղ փոքր սխալի համար չեն կալանավորում ու դատում:

***

«Մենք ներդրողին ու գործարարին խաբում ենք` ասելով, թե չկա կրկնակի ստուգում եւ այն կարող է լինել միայն վարչապետի ստորագրությամբ: Այնինչ, եթե գործը վարույթ է վերցվում, քննիչը նշանակում է կրկնակի ստուգում: Անգամ կարող են խուզարկության թույլտվություն ստանալ ու գալ ինչ

ուզում են վերցնել»,-ասում է Սեդրակ Ասատրյանը:

***

Սեդրակ Ասատրյանն առաջարկում է Քրեական օենսգրքի 205 հոդվածի փոխարեն կիրառել նույն օրենսգրքի 193 հոդվածը, որը սահմանում է. «Կանխամտածված սնանկությունը` պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան` կատարման համար պարտադիր ցուցումներ տալու

նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլն անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի, հավասարապես` նաեւ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ

անձանց շահերից ելնելով, եւ եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»: Սա այն դեպքերի համար, երբ հարկերից գործարարը խուսափում է` իսկապես չարամտորեն, օրինակ` հարկային մարմնի ակտը կազմելուց հետո անձնական հաշիվներից հանում է ամբողջ դրամը եւ փորձում արհեստականորեն ստեղծել սնանկության պայմաններ: Նշված օրինակը, բնականաբար, քրեորեն պատժելի արարք է: Մինչդեռ, հարկերը ոչ ակնհայտ «չարամիտ» կամ, առհասարակ, այդ որակումից հեռու պատճառով չվճարելու դեպքում, նախքան դատական գործընթացի ավարտը, փաստաբաններն առաջարկում են, որպես կալանավորման այլընտրանքային տարբերակ, կիրառել խափանման այլ միջոցներ: Այլընտրանքային խափանման միջոցները բազմաթիվ են` տնային կալանք, ստորագրությամբ երկրից չհեռանալ եւ այլն, եւ այլն: Սեդրակ Ասատրյանն առաջարկում է առավել ժամանակակից ու Եվրոպայում մեծ կիրառում ունեցող տարբերակ` էլեկտրոնային շղթա: Դրանք GPS համակարգով հատուկ սարքեր են, որոնք ամրացվում են ձեռքին կամ ոտքին` թույլ տալով վերահսկել տվյալ անձի տեղաշարժը: Այդպիսով, գործարարին կալանավայրում պահելու փոխարեն, կարելի է նրան պարզապես ժամանակ ու հնարավորություն տալ` վճարել բոլոր պարտքերն ու շարունակել աշխատել:

Ս.Ասատրյանն ուսումնասիրել է միջազգային փորձն ու համոզված է, որ, անգամ ֆինանսական առումով, էլեկտրոնային շղթաներն ավելի շահավետ կլինեն` կալանավայրերում մարդկանց պահելու համար հատկացվող դրամի համեմատ. «Շվեդիայում էլեկտրոնային շղթաներն արդյունավետ կիրառվում են արդեն 6 տարի, դրանք ներդրվել են նաեւ ԱՄՆ 48 նահանգում, Իսրայելում, Գերմանիայում եւ անգամ մեր հարեւան Վրաստանում»,- ասում է Ս.Ասատրյանը: Ի վերջո, պետք է փաստել, որ, հարկերը ժամանակին չվճարելու համար, գործարարին կալանավորելը ծայրահեղ քայլ է: Այդպիսով, Հարկային օրենսդրության առաջին խնդիրն անհստակությունն է: Լուծումը` ավելի հստակ չափորոշիչների սահմանումն է:

 

Ամբողջական վերլուծությունը © Business Concept

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21