+374 10 575121 info@dialog.am

 

Ընկերության մասին

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին ու ներկայումս գործում է փաստաբան պարոն Սեդրակ Ասատրյանի ղեկավարությամբ: Շարունակական ինքնակատարելագործման ու նվիրվածության, աշխատանքային արդյունավետության կայուն աճի ու անձնակազմի բծախդիր ընտրության արդյունքում այսօր «Կոնցեռն-Դիալոգը» բարձրորակ իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի տարբեր ոլորտներում ու հայաստանյան իրավական դաշտում ամենագնահատված իրավաբանական ընկերություններից մեկն է:

 

Անձնակազմ

 

«Կոնցեռն-Դիալոգի» փաստաբաններն ընտրվում են ըստ հետևյալ չափորոշիչներին իրենց համապատասխանության.

  • բարձր պրոֆեսիոնալիզմ և միջազգային փորձ
  • բարեխիղճ, ճկուն ու ճշտապահ աշխատելաոճ
  • ոչ ստանդարտ իրավական հարցերում արագ ու արդյունավետ լուծումներ առաջարկելու ունակություն

 

Ընկերությունը ներկայացնող փաստաբանները մասնագիտացած են հատկապես դատական ներկայացուցչության և արտբիտրաժի, կորպորատիվ իրավունքի, աշխատանքային իրավունքի և բիզնեսի իրավական խորհրդատվության ոլորտներում: Մեծ թվով հաճախորդների մատուցվում են նաև անշարժ գույքի, մրցակցային իրավունքի, ամուսնաընտանեկան, միգրացիայի, գումարների հավաքագրման հետ կապված հարցերով իրավաբանական ծառայություններ: Բացի ներքին ռեսուրսներից՝ իրավաբանության հատուկ ոլորտներում ծառայությունների մատուցման բարձր մակարդակը ապահովելու նպատակով «Կոնցեռն-Դիալոգը» դիմում է նեղ մասնագիտացում ունեցող փորձագետների ու գործընկերների օգնությանը: Մասնավորապես, ոլորտի առաջատարներ Կնյազյան ընդ Փարթնրս, Մեդիացիա, ԷյԴիԱր Փարթներս ընկերությունների հետ:

Ծառայությունները տրամադրվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն:

 

2009թ.-ից «Կոնցեռն-Դիալոգն» անդամակցում է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատին (AmCham), 2010թ.-ից TAGLaw անկախ իրավաբանական ընկերությունների համաշխարհային դաշինքին, և 2015թ.-ից Հարավային Կովկասում Գերմանական տնտեսական միավորմանը (DWV):

 

Կայքի առաքելությունը

Սույն կայքը ծառայում է երկու հիմանական նպատակների: Լայն առումով այն միտված է ինչպես հետաքրքրված անձանց, այնպես էլ հանրությանը Հայաստանի իրավական դաշտում կատարվող օրենսդրական փոփոխությունների, նորամուծությունների, օրենքների վիճահարույց դրույթների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն ու համապատասխան լուծումներ առաջադրելուն: Նեղ առումով կայքի նպատակն է ներկայացնել «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններն ու այդ ծառայությունները մատուցող փաստաբաններին, նրանց մասնագիտական ու գիտական գործունեությունն ու ձեռքբերումները: