+374 10 575121 info@dialog.am

 

TAGLaw

 

Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակն անդամակցում է TAGLaw անկախ իրավաբանական ընկերությունների համաշխարհային դաշինքին, որն ունի ավելի քան 145 անդամ և մատուցում է իրավաբանական ծառայությունների ամբողջական փաթեթ համաշխարհային մասշտաբով: TAGLaw®-ն ստեղծվել է 1998թ.-ին և, սեղմ ժ

ամկետներում հասնելով համընդհանուր ճանաչման իր գործունեության ոլորտում, այսօր միավորում է 300 տարբեր գրասենյակների 9000 իրավաբանների 80 երկրներում:

 

TAGLaw-ի անդամներն ընտրվում են իրենց մասնագիտական կարողությունների, հաճախորդների սպասարկման որակի, իրավական հանրության շրջանում հեղինակության  և գոյություն ունեցող անդամների երաշխավորագրերի հիման վրա: Իրենց գիտելիքների ու փորձի բերումով TAGLaw-ի անդամներն առանձնանում են տեղական շուկաներում իրենց բարձր հեղինակությամբ:

 

 

Նվիրվածություն որակին

 

Ծառայությունների լավագույն որակ ապահովելու համար TAGLaw-ի անդամները կիրառում են բոլորի համար ընդհանուր չափանիշներ, ներառյալ.

գերազանց, ժամանակային և արդյունավետ իրավաբանական ծառայությունների մատուցում;

հաճախորդների հետ ամուր հարաբերությունների և անձնական ծառայության ձևավորում և զարգացում՝ դաշինքի անդամների շրջանում միջազգային ռեսուրսների ընդլայնման միջոցով;

հաճախորդների հետ հստակ հաղորդակցություն մասնագիտական ներգրավվածության և բիզնեսի առաջխաղացման պայմանների վերաբերյալ:

 

2015 թվականին TAGLaw-ն Chambers & Partners հեղինակային վարկանշային աղյուսակում պարգևատրվեց իրավաբանական դաշինքների համար նախատեսված բարձրագույն՝ «Էլիտար» վարկանիշով:

  

Ինչպե՞ս «Կոնցեռն-Դիալոգը» կօգնի Ձեր բիզնեսին

 

TAGLaw-ի միջոցով Կոնցեռն-Դիալոգը ազգային ու համաշխարհային լծակներ ունի աջակցելու իր հաճախորդներին անկախ նրանց բիզնեսի աճի աշխարհագրական սահմաններից: Անկախ Ձեզ առաջադրված մարտահրավերներից՝ TAGLaw-ի միջոցով մենք կապահովենք տեղական բանիմաց փորձագիտություն վստահելի փաստաբանի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք Կոնցեռն-Դիալոգի առաջակած ծառայությունները:

 

TAGLaw-ն անկախ իրավաբանական ընկերությունների միջազգային դաշինք է, որի անդամները կիրառում են բոլորի համար ընդհանուր չափանիշներ, բայց ընդհանուր կարգավորման կամ կառավարման չեն ենթարկվում: Ինքը TAGLaw-ն իրավաբանական գործունեությամբ չի զբաղվում և իրավաբանական խորհրդատվություն չի մատուցում: TAGLaw-ն պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում իր անդամ ընկերությունների գործունեության կամ բացթողումների համար: TAGLaw-ի անդամ ընկերությունները ներգրավված չեն համատեղ իրավաբանական գործունեության մեջ, ինչպես նաև TAGLaw-ին անդամակցությունը չի ենթադրում անդամնրի միջև որևէ իրավական կամ ընկերակցային հարաբերություններ: