+374 10 575121 info@dialog.am

AmCham

 

«Կոնցեռն-Դիալոգ» փասաբանական գրասենյակը 2009թ.-ից հանդիսանում է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատի (AmCham) անդամ և ակտիվորեն մասնակցում է վերջինիս գործունեությանը:

Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատն շարունակաբար գործել է Հայաստանում 2000թ.-ից: Այսօր այն առաջատար բիզնես ասոցացիա է, որը բիզնեսի տարբեր ոլորտներից շուրջ 100 անդամ ունի: Պալատը փաստաբանական հովանավորութուն է ցուցաբերում և պաշտպանում է իր անդամների շահերն այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են հարկային օրենսդրությունն ու մաքսային վարչարարությունը:

Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատը միանգամայն անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է: Այն պատիվ ունի սերտորեն համագործակցելու Հայաստանում Ամերիկյան դեսպանատան հետ և ընդգրկում է վերջինիս որպես իր Տնօրենների խորհրդի ի պաշտոնե անդամ: Այդուհանդերձ, Պալատը ոչ ֆինանսավորվում կամ ղեկավարվում Ամերիկյան դեսպանատան կամ որևէ այլ օտարերկրյա կամ տեղական հանրային անձի կողմից:  

 

Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատը հանդիսանում է հայսատանյան բիզնես կյանքի մասին տեղեկատվության բազմակողմանի աղբյուր այն բանի շնորհիվ, որ հրապարակում է Հայաստանում միակ բացառապես անգլիալեզու բիզնես ամսագիրը և պարբերաբար հյուրընկալում է ՀՀ Կառավարությունը, միջազգային կազմակերպություններն ու բիզնեսի առաջատար ճյուղերը ներկայացնող խոսնակների:  

 

Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատի առաքելությունը.

 

  • ներկայացնել և փաստաբանական աջակցություն է ցուցաբերել իր անդամների ընդհանուր բիզնես շահերին;
  • Հայաստանում ստեղծել մրցակցային, թափանցիկ, ազատ ու ազնիվ բիզնես միջավայր;
  • նպաստել Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև կառուցաղական բիզնես հարաբերությունների ստեղծմանը;
  • հեշտացնել իր անդամների միջև, ինչպես նաև իր անդամների ու աչ անդամների միջև շփումներն ու տեղեկատվության փոխանցումը:

 

«Կոնցեռն-Դիալոգի»՝ Ամերիկյան Առևտրային Պալատին անդամակցության այլ առավելությունների մասին այցելեք Պալատի կայքում «Կոնցեռն-Դիալոգի» էջը: