+374 10 575121 info@dialog.am

 

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը անդամակցում է Գերմանական տնտեսական միավորմանը (ԳՏՄ),որը ոչ միայն շահեր ներկայացնող կազմակերպություն է, այլ նաև Հայաստանում և Վրաստանում աշխատող ձեռնարկությունների համար ծառայություններ մատուցող է: Մեր անդամներն օգտվում են շուկայական ուսումնասիրությունների կատարման բարենպաստ պայմաններից, գործընկերներ գտնելու, աշխատողներ որոնելու և շատ այլ ծառայություններից: ԳՏՄ անդամների համար մենք ողջամիտ ժամկետում անվճար տրամադրում ենք շուկայական ավելի ամփոփ ուսումնասիրություններ։ Բացի այդ, ԳՏՄ հանդես է գալիս որպես հարթակ` տեղում գերմանական ձեռնարկությունների հետ կապ հաստատելու համար, լինի դա ԳՏՄ կողմից կազմակերպվող տնտեսական ֆորումների, թե գործարարների ավանդական հանդիպումների միջոցով:

 

ԳՏՄ անդամակցության առավելություններն են`


Կապ և միջոցառումներ

 

  • ԳՏՄ ժամանակ առ ժամանակ կազմակերպում  էտնտեսական ֆորումներ և կոնֆերանսներ հրատապ թեմաներով, որոնց մասնակցում են տնտեսության և քաղաքականության ոլորտի ներկայացուցչական անձինք: Բացի այդ, տեղի են ունենում սեմինարներ, հավաքներ կլոր սեղանի շուրջ, տոնավաճառներ, ինչպես նաև ոչ ֆորմալ հանդիպումներ անդամների մասնակցությամբ:
  • Մենք առնվազն տարին մեկ անգամ կազմակերպում ենք Գերմանիայից գործարար պատվիրակության այց դեպի Հայաստան և Վրաստան և մասնակցում ենք բազմաթիվ այլ նման տնտեսական միջոցառումների:
  • ԳՏՄ առաջին շփման կետն է գերմանական ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են տնտեսապես ակտիվ լինել Հայաստանում և Վրաստանում:


Տեղեկությունների և ծառայությունների հասանելիություն

 

  • ԳՏՄ ծառայություններ է մատուցում Հայաստանում և Վրաստանում գործող գերմանական ձեռնարկություններին: Մեր կազմակերպության անդամներն օգտվում են շուկայական ուսումնասիրությունների կատարման մեր բարենպաստ պայմաններից, գործընկերներ գտնելու, աշխատողներ որոնելու և շատ այլ ծառայություններից: ԳՏՄ անդամներին մենք ողջամիտ ժամկետում տրամադրում ենք փոքր շուկայական ուսումնասիրություններ:
  • ԳՏՄ լրատուն (newsletter) ամեն ամիս գերմաներեն լեզվով տեղեկություն է հաղորդում տնտեսական, քաղաքական, իրավական թեմաների և ձեռնարկությունների նորությունների մասին, ինչպես նաև վերջին տենդերների և մրցույթների մասին:
  • ԳՏՄ անդամները, բացի այդ, ստանում են անվճար օգնություն հայկական, վրացական և գերմանական պետական մարմինների (ինչպես նաև գերմանական հյուպատոսության) հետ առնչվող հարցերի դեպքում:


Ձերձեռնարկության մարքեթինգը

 

  • ԳՏՄ իրականացնում է բիզնես-հարցումներ իր անդամների շրջանում: Որպես գերմանահայկական / գերմանավրացական տնտեսական համագործակցության կարևորագույն շփման կետ` մենք ուղիղ մուտք ունենք դեպի ներդրումային և ֆինանսական շուկայական ծրագրեր, դեպի ապրանքային, ծառայությունների և համագործակցության մասին հարցումներ:
  • Մեր անդամներն օգտվում են միմյանց ապրանքներ և ծառայություններ մատուցելու փոխշահավետ զեղչերից:
  • Ամեն երկու ամիսը մեկ անգամ տեղի ունեցող տնտեսական ֆորումներին մեր անդամները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը մյուս անդամներին:
  • Մեր անդամները հնարավորություն ունեն ԳՏՄ լրատուի (newsletter) միջոցով հրապարակել ապրանքների և ձեռնարկության մասին նորություններ: Newsletter-ըթողարկվում է յուրաքանչյուր ամիս և կարդացվում է ավելի քան 3500 Հայաստանով և Վրաստանով հետաքրքրված մարդկանց կողմից:

ԳՏՄ խորհրդին անդամակցում են նաև Պրոկրեդիտ բանկըCaparolBLC Law office և Schuchmann Weine ընկերությունները, ինչպես նաև Գերմանիայի դեսպանությունը: ԳՏՄ խորհրդի նախագահն է պրոֆեսոր Քլաուս Հիփփը: Բացի այդ, ԳՏՄ սերտորեն համագործակցում է գերմանական, ինչպես նաև հայկական և վրացական էկոնոմիկայի գերատեսչությունների հետ, ներդրումաին գործակալությունների հետ, Germany Trade and Invest-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի միավորման, ինչպես նաև Գերմանական առևտրի և արդյունաբերության պալատի հետ:


Մենք` Գերմանական տնտեսական միավորման անդամներս, հաճույքով կաջակցենք Ձեր բիզնես գործունեությանը Հայաստանում և Վրաստանում, ինչպես նաև ուրախ կլինենք տեսնել Ձեզ որպես մեր կազմակերպության անդամ: