ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ԵՒ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Կորպորատիվ իրավունք, վերակազմակերպումներ և կորպորատիվ արժեթղթեր
Կորպորատիվ իրավունք, վերակազմակերպումներ և կորպորատիվ արժեթղթեր

Կորպորատիվ իրավունքը Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի հիմնական պրակտիկայի ուղղություններից է սկսած 2000-ականների սկզբից:

Ընկերությունն աջակցում է իրավաբանական անձանց, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ու հիմնարկների հիմնադրմանը, այդ թվում պատրաստում է պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը և ներկայացնում գրանցման գործընթացում: Իրավաբանական անձի հետագա գործունեության ընթացքում մատուցվող իրավաբանական ծառայությունները ներառում են կորպորատիվ կառավարման աջակացումը, ներդրումների կատարման առնչվող համապարփակ խորհրդատվությունը (այդ թվում՝ փաստաթղթերի փաթեթի պատրաստումը և գրանցման գործընթացի կազմակերպումը), վերակազմակերպումների ու վերակազմավորումների իրավական ձևակերպումների ուղեկցումը:

2010֊ականների սկզբից գործնականում կորպորատիվ իրավունքի պրակտիկայի կայուն մաս է կազմում նաև արժեթղթերի թողարկման հարցերով աջակցությունը (հիմնականում ՏՏ ոլորտի և այլ Ստարտ֊ափներին)՝ ներառյալ պարտատոմսերի, փոխարկելի մուրհակների, աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերի և այլն (կորպորատիվ ֆինանսների և կառավարման աջակցություն)։

Կորպորատիվ իրավունքի պրակտիկայի կայուն մաս է կազմում նաև առաջացած վեճերով դատական և առևտրային արբիտրաժում ներկայացուցչությունը:

Ընկերության աշխատակիցները մասնակցել են և մասնակցում են կորպորատիվ իրավունքի ոլորտի օրենսդրության (բաժնետիրական ընկերությունների մասին օրենք, քաղաքացիական օրենսգիրք, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենք և այլն) մշակման աշխատանքներում և հեղինակել են բազմաթիվ համեմատական իրավական և գիտապրակտիկ աշխատություններ:

Կորպորատիվ իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`

  • Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն, 
  • Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրում և գրանցում,
  • Կորպորատիվ իրավունքի  և կորպորտավի կառավարման հարցերով կազմակերպության գործունեության ընթացիկ խորհրդատվություն,
  • Կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատրաստում,
  • Բաժնետերերի համաձայնագրերի պատրաստում,
  • Գրանցման հետ կապված վարչական ներկայացուցչություն (իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր, դեպոզիտարիա/հաշվի օպերատորներ և այլն),
  • Ընկերությունների վերակազմակերպման (միաձուլումը, միացումը (merger & acquisition), բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) գործընթացի իրավական ուղեկցում,
  • Ընկերությունների կորպորատիվ քարտուղարի ծառայության մատուցում, այդ թվում ընկերության կառավարման մարմինների և կից հանձնաժողովների նիստերի հրավիրում, մասնակիցներին նյութերի պատրաստում և տրամադրում, նիստերի վարում, արձանագրության կազմում,
  • Ընկերությունում ներդրումների կատարման մասով իրավական խորհրդատվություն և ներդրման ձևակերպում,
  • Ընկերության արժեթղթերի, այդ թվում պարտատոմսերի, թողարկման և տեղաբաշխման իրավական ուղեկցություն,
  • Ընդհանուր ժողովներում հաճախորդի անունից ներկայացուցչության իրականացում,
  • Կառավարչական ծառայությունների մատուցում որպես հաճախորդի կողմից նշանակվող խորհրդի անդամ կամ որպես խորհրդի անկախ անդամ,
  • Կորպորատիվ իրավական աուդիտ (corporate due diligence),
  • Կորպորատիվ համապատասխանության (corporate compliance) հետ կապված ծառայություններ,
  • Բաժնետերերի միջև կամ տնօրինության և բաժնետերերի միջև վեճերի հարցերով աջակցություն և մեդիացիա (mediation),
  • Ընկերության անբարյացկամ կլանումներից (unfriendly acquisition) ընկերությունների իրավական պաշտպանություն;
  • Փոքր (մինորիտար) բաժնետերերի իրավունքների պաշտպանություն;
  • Կորպորատիվ իրավունքի  հարցերով ներկայացուցչություն դատարաններում և արբիտրաժային վարույթների շրջանակներում:

Ընկերությունն ունի նաև մեծ փորձ ոչ առևտրային կազմակերպությունների՝ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների կազմավորման, գրանցման և հետագա գործունեության իրավաբանական աջակցության հարցերով:

ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21