+374 10 575121 info@dialog.am
Աշխատանքային իրավունք

Ներկայիս աշխատանքային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի զարգացումը, աշխատանքային իրավունքի որոշ խախտումների դեպքում նախատեսված պատասխանատվության զգալի լինելը, ինչպես նաև աշխատանքի շուկայում մրցակցությունը  ստիպում են գործատուներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կազմակերպության կողմից աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման ու կադրային փաստաթղթերի պատշաճ ձևակերպման վրա: Վերջինս դրական ազդեցություն է թողնում ոչ միայն ընկերության զարգացման վրա, այլ նաև նրա գործարար համբավի վրա:

 

Աշխատանքային օրենսդրության խախտումը կարող է հանգեցնել ինչպես վարչական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից ստուգման արդյունքում, այնպես էլ դատական գործերի: Օրինակ, առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու դեպքում` գործատուն կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հ.169.5)՝ 50.000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր դեպքի (չգրանցված աշխատակցի) համար:

 

Աշխատանքային օրենսդրության առանձնահատ­կություններին լավ ծանոթ լինելով` «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի իրավա­բաններն ու փաստաբանները աշխատանքային հարաբերությունների ցանկացած փուլում պատրաստ են ներկայացնել թե′ աշխատողների և թե′ գործատուների շահերը:

 

Աշխատանքային իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`

  • Աշխատանքային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն;
  • Աշխատանքային հարաբերությունների իրավաբանական աուդիտ (legal due diligence);
  • Ընկերությունների կադրային գործի իրավաբանական ուղեկցման ծառայություն (կադրային գործի իրավաբանական աջակցություն, կադրային փաստաթղթերի (ձևաթղթերի)՝ օրենսդրության պահանջներին համապատասխան մշակում);
  • Ընկերությունների կադրային գործի ավտոմատացման համակարգերի ներդրում / ներդրման  աջակցություն (e-labor);
  • Ստուգումների ժամանակ և դրա հետ կապված վարչական վարույթի ժամանակ ներկայացուցչություն, ընկերությունների և աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն;
  • Աշխատանքային վեճերի հետ կապված բանակցությունների անցկացում և դատական ներկայացուցչություն: 

 

Մենք կտնտեսենք Ձեր ռեսուրսները՝ իրավաբանորեն գրագետ կառուցելով Ձեր ընկերության աշխատանքային համակարգը: