+374 10 575121 info@dialog.am
Մրցակցության իրավունք

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ընկերությունների և կապիտալի խոշորացման հետ զուգահեռ պետությունը և հասարակությունը սկսում են ավելի մանրակրկիտ ուշադրություն դարձնել մրցակցության ոլորտին: Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը (հոդվ. 33.1.) երաշխավորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ինչպես նաև արգելում է անբարեխիղճ մրցակցությունն ու մենաշնորհային կամ գերիշխող դիրքի չարաշահումը: Նշված դրույթը իր կոնկրետացումն է ստացել Տնտեսական Մրցակցության Պաշտպանության մասին ՀՀ Օրենքում և մի շարք այլ նորմատիվ ակտերում: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանդիսանում է մրցակցության իրավունքի կիրառումը և պաշտպանությունը ապահովող հիմնական մարմինը: Բացի դրանից, կոնկրետ ոլորտներում մրցակցության ապահովմանն ուղղված գործառույթներ ունեն մի շարք այլ մարմիններ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Եվ իհարկե դատարաններն ունեն իրավասություն քննելու մրցակցության պաշտպանության վերբերյալ գործեր:

 

Տնտեսական մրցակցության խախտումներ են մաս­նավորապես ապրանքային նշանների չարաշա­հումը, հակամրցակցային համաձայնություններին մասնակցությունը, համակենտրոնացումների չհայ­տարարագրումը, գերիշխող դիրքի չարաշահումը, գովազդին վերաբերվող պահանջների խախտումը և այլն:

 

Կազմակերպությունները, որպես ազնիվ մրցակից, իրենց հեղինակությունը ապահովելու համար, ինչպես նաև նյութական զգալի պատասխանատվու­թյան չենթարկվելու համար (օրինակ՝ հակամրցակ­ցային համաձայնություն կնքելու դեպքում Օրենքը նախատեսում է տուգանք՝ Ընկերության նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 300'000'000 ՀՀ դրամ) պետք է իրակա­նացնեն իրենց գործունեությունը Մրցակցության իրավունքի պահանջներին համաձայն:

 

Մրցակցության իրավունքի խախտման հետևանքով թե որոշ պատասխանատու աշխատակիցներ (տնօրեն / գործադիր տնօրեն և այլն), և թե ամբողջ կազմակերպությունը կարող են ենթարկվել զգալի տուգանքների և զգալի ծախսերի, ինչպես նաև բացասական հրապարակայնության: Բացառիկ դեպքերում, անհատներին կարող է սպառնալ նույնիսկ քրեական պատասխանատվություն (ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն մրցակցությունը խաթարող որոշ գործողությունների համար):

 

Մյուս կողմից կազմակերպությունները պետք է իրազեկված լինեն մրցակցային իրավունքի կողմից տրամադրվող հնարավորություններին հակամրցակցային գործողությունների դեմ իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ինչի արդյունքում նրանք կունենան հնարավորություն զարգանալ շուկայում օր օրի սրացող մրցակցության պայմաններում:

 

Մրցակցային իրավունքը պարունակում է նաև պահանջներ, որոնք ուղղված են կարգավորելու խոշոր ընկերությունների համակենտրոնացումը, համատեղ գործունեությունը, որոշ խոշոր գործարքներ: Նշված գործարքների իրականացման ժամանակ (օրինակ բաժնեմասի առուվաճառք) օրենսդրության համապատասխան պահանջների չիրականացնելը կարող է բերել գործարքների անվավերության և զգալի տուգանքների` դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Մրցացության ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • Ընկերությունների և մրցակիցների (պլանա­վորվող) գործողությունների վերլուծություն, տնտեսական մրցակցության հնարավոր խախտումներ հայտնաբերելու համար, դրան ուղղված համապատասխան ընթացակարգերի մշակում (compliance);
  • Մրցակցային իրավունքի հարցերով վերլուծություններ՝ ներառյալ օտարերկյա փորձի ուսումնասիրությամբ;
  • Միացումների և միաձուլումների (merger and accusation) ժամանակ առաջացող մրցակցային հարցերով խորհրդատվություն;
  • Համակենտրոնացումների հայտարարագրում;
  • Մրցակցային իրավունքի հետ կապված հարցերով ներկայացուցչություն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ինչպես նաև այլ վարչական մարմիններում;
  • Գովազդի մասին պահանջների համապատասխանության հետ կապված խորդհատվություն
  • Դատական ներկայացուցչություն ընդհանուր իրավասության դատարաններում մրցակիցների հետ հնարավոր վեճերում, ինչպես նաև վարչական դատարաններում՝ պետական մարմինների (ներառյալ ՏՄՊՊՀ-ի) հետ առկա վեճերում:

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության առաքելությունն է պաշտպանել Ձեր կազմակերպությունը նյութական կորուստներից և խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են բացասական ազդել Ձեր կազմակերպության հեղինակությանը, պաշտպանել Ձեր ընկերության շահերը, այլ տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային գործողություններից: