+374 10 575121 info@dialog.am
Հարկային իրավունք

Բավականին հաճախ Հայաստանի Հանրապետության ընկերություններում հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների / հաշվետվությունների կազմման գործընթացի պատասխանատվությունը դրվում է ընկերության գլխավոր հաշվապահի վրա: Միաժամանակ, հաշվապահների աշխատանքի ժամանակատարությամբ և հարկային օրենսդրության հաճախակի փոփոխություններով պայմանավորված` ընկերության գլխավոր հաշվապահները ոչ միշտ ունեն հնարավորություն տեղյակ լինելու օրենսդրական վերջին փոփոխություններին, դրանցով սահմանված դրույթներին, օրենքի դրույթները պարզաբանող հրահանգներին, վարչական և դատական պրակտիկային, ինչպես նաև պաշտոնական պարզաբանումներին:

 

Միևնույն ժամանակ արտասահմանյան ընկերությունների մեծ մասը, ինչպես նաև հայաստանյան մի շարք մեծ ընկերություններ, պայմանավորված ֆինանսական հնարավորություններով և ֆինանսական / հարկային ռիսկերը նվազեցնելու ցանկությամբ` տարանջատում են ֆինանսական և հարկային հաշվառման գործառույթները, հարկերի հաշվարկման և հարկային պլանավորման համար ներգրավում են առանձին մասնագետ(ներ)ի և (կամ) արտաքին խորհրդատուների, ինչը վերջիններիս տալիս է զգալի մրցակցային առավելություն և կայուն զարգացման երաշխիքներ:

 

Հարկային օրենսդրությամբ սահմանված դրույթների բարդությամբ պայմանավորված` շատ դեպքերում դրանք յուրաքանչյուր անձի (ներառյալ ընկերությունների հաշվապահների, ինչպես նաև հաճախ հարկային տեսուչների) կողմից մեկնաբանվում են յուրովի` առանց դրա կիրառման վերաբերյալ կոնկրետ դեպքերի իմացության, ինչի արդյունքում նշված մասնագետները երբեմն ընտրում են ոչ ճիշտ կամ «ավելի ապահով» մեկնաբանություն, ինչը բերում է «հարկերի և հարկային պարտավորությունների ավելացման / ավել հաշվարկի»: Հարկային օրենսդրության դրույթներին ոչ ամբողջական տիրապետելու և (կամ) յուրովի մեկնաբանելու արդյունքում ընկերությունները հաճախ կարող են կրել մեծ ֆինանսական կորուստներ ինչպես հնարավոր տուգանքների և տույժերի, այնպես էլ «ավել հաշվարկված և վճարված գումարների» տեսքով:

Համապատասխան մասնագետների հարկային օրենսդրության բավարար իմացությունը չի երաշխավորում ընկերությանը որոշ դեպքերում տեխնիկական վրիպակների և մարդկային գործոնով պայմանավորված այլ սխալների բացակայությունը: Նման վրիպակները կարող են բացահայտվել այլ անձի կողմից` հարկային աուդիտի միջոցով, ինչն էականորեն կարող է նվազեցնել նման սխալների առկայությունը:

 

«Կոնցեռն-Դիալոգ» ընկերությունը հարկային ոլորտում առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • Հարկային իրավունքի և հաշվառման ընդհանուր հարցերով խորհրդատվություն;
  • Հաշվետու ժամանակաշրջանների հարկային աուդիտ և հարկային ռիսկերի բացահայտում;
  • Խորհրդատվություն հարկերի գումարների (ներառյալ ԱԱՀ գերավճարների) վերադարձման հետ կապված հարցերով, նշված հարցերով փաստաթղթավորման աջակցություն, գումարների վերադարձի հետ կապված գործընթացներում ներկայա­ցուցչություն, ինչպես նաև հարկերի գումար­ների վերադարձի գործընթացի ամբողջա­կան իրավական ուղեկցություն;
  • Գործարքների իրավական ուղեկցում` հաշվի առնելով հարկային օրենսդրության պահանջները (ներառյալ ուղղված հարկային պարտավորությունների օպտիմալացմանը)
  • Հարկային օրենսդրության պահանջների ապահովման նպատակով պայմանագրերի և այլ իրավա-հաշվապահական փաստա­թղթերի պատշաճ ապահովում (կազմում կամ կազմման գործընթացի հետ կապված խորհրդատվություն);
  • Մասնակցություն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում ինչպես նաև Ընկերության և Տնօրենների / Գլխ. հաշվապահների իրա­վունք­ների և օրինական շահերի պաշտպանություն;
  • Վարչական ներկայացուցչություն / վարչական ակտերի գանգատարկում վերադասության կարգով (ընկերության շահերի ներկայացում, գանգատի կազմում կամ կազմման գործընթացում մասնակցություն խորհրդատվության տեսքով)
  •  Դատական ներկայացուցչություն հարկային հարցերով:

 

* Իրականացնում ենք նաև ոլորտի հետ կապված քրեական գործերով համալիր պաշտպանություն: