+374 10 575121 info@dialog.am
Մաքսային իրավունք

Հայաստանի Հանրապետությունում  արտաքին տնտեսական կապերի զարգացմանը զուգընթաց  աճում է ներմուծում և արտահանում իրականացնող անձանց թիվը, և յուրաքանչյուր  դեպքում անհրաժեշտություն է առաջանում իրականացնել ներմուծվող և արտահանվող  ապրանքների մաքսային ձևակերպումների /մաքսազերծման հետ կապված գործընթացներ:

 

Հաշվի առնելով առանձին ապրանքատեսակների մաքսային ձևակերպումների առանձնահատկությունները, ելնելով ներմուծում և/կամ արտահանում իրականացնող անձի նպատակից, ճիշտ մաքսային ռեժիմ և մաքսային արժեքի որոշման մեթոդ ընտրելու կարևորությունը, բեռների զննման և ապրանքների հետբացթողումային հսկողության հետ կապված հնարավոր խնդիրների առկայությունը, մաքսային օրենսդրությունը խախտելու համար սահմանված խիստ պատասխանատվությունը, անհրաժեշտություն է առաջանում մաքսային ձևակերպումները կատարել ՀՀ մաքսային օրենսդրության պահանջներին  համապատասխան, որպեսզի  ապրանքները մաքսազերծելիս կամ հետբացթողումային հսկողություն իրականացնելիս  անձի համար օրենքով նախատեսված բացասական հետևանքներ չառաջանան:

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի մասնագետները Ձեզ կտրամադրեն խորհրդատվություն մաքսային օրենսդրության ցանկացած հարցերով և կցուցաբերեն իրավական աջակցություն՝ հնարավորինս արդյունավետ և առանց ժամանակի ու ֆինանսների ավելորդ կորուստների  իրականացնելու մաքսային ձևակերպումներ:

 

Մաքսային իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Մաքսային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն
  • Իրավական աջակցություն  մաքսային  ձևակերպումներ իրականացնելու ցանկացած փուլում.
  • Մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների պատրաստում, այդ թվում նաև ապրանքի մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման /ՀՀ մաքսային օրենսգրքի  87 հոդված/ թույլտվություն ստանալու դիմում.
  • ՀՀ մաքսային մարմիններից մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ որևէ  թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հավաքում.
  • Մաքսային իրավունքի հարցերով ներկայացուցչություն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում և այլ մաքսային մարմիններում,
  • Դատական ներկայացուցչություն մաքսային իրավունքի հարցերով (միջամտող ակտերի վիճարկում, գործողությունների պարտավորեցնելու հայցեր և այլն):
  • հասկանալ ԵՄ-ի արտահանումների հետ կապված (GSP - GSP+) և Մաքսային միության հետ կապված հնարավորությունենրը

 

Մաքսային իրավունքի ոլորտում մեր գրասենյակի կողմից գրանցված ամենաշոշափելի ձեռքբերումը 204-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու գործընթացն էր: