+374 10 575121 info@dialog.am
Պարտքերի հավաքագրում

 Հաճախ խոշոր ընկերությունների առաջ ծառանում են սպեցիֆիկ բնույթի խնդիրներ, որոնց օպտիմալ լուծումը նպատակահարմար չէ իրականացնել ընկերության ներսում: Նման դեպքերում շատ ընկերություններ դիմում են աութսորսի` տվյալ խնդրի լուծման մեջ մասնագիտացած երրորդ ընկերությունների, որոնք առաջարկում են խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակներ: Հատկապես պարտքերի հավաքագրման ոլորտում պարտատեր ընկերությունների / կազմակերպությունների համար աութսորսը մեծ արդյունավետություն ունի` հաշվի առնելով տվյալ ոլորտում կատարվելիք աշխատանքի ծավալը, բարձր համակարգվածության պահանջը, մասնագետների` տվյալ դեպքում իրավաբանների պատրաստվածությունը, և այլ առավելություններ:

 

Պարտքերի հավաքագրման ոլորտում մասնագիտացած կազմակերպություններին դիմելու մեկ այլ առավելություն է այն, որ պարտատեր ընկերությունը ազատվում է ընկերության ներսում մեծածավալ պարտքերի  հավաքագրման համար նախատեսված հատուկ բնույթի բաժին ձևավորելու պարտականությունից ու դրանից բխող այլ գործողությունների իրականացումից:

 

Պետք է նշել նաև, որ պարտքերի հավաքագրման շուկան հայաստանում ունի որոշ առանձնահատկություններ և դասական կոլեկտորական կազմակերպություններ դեռևս բացակայում են: Դրանց գործունեությանը խոչնդոտում են օրենսդրական որոշ սահմանափակումները (օրինակ պարտքը գնելու համար հաճախ խնդիր է առաջանում բանկային գործունեության լիցենզիա ունենալու և այլն): Այս համատեքստում նշված ծառայություններում զբաղվում են իրավաբանները կամ իրավաբանական գրասենյակները:

 

Մեծածավալ պարտքերի հավաքագրման խնդիրներ առաջանում են հիմնականում վարկային կազմակերպություններում, բանկերում, հեռահաղորդակցության և կապի օպերատորների մոտ, հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններում, համատիրություններում և այլն:

  

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը մեծ փորձ ունի աութսորս ծառայությունների տրամադրման ոլորտում: Մենք ապահովում ենք մեծամասշտաբ պարտքերի հավաքագրումներ մեր հաճախորդների պարտքերի հավաքագրման թիմի միջոցով: Թիմը բաղկացած է տվյալ ոլորտում մասնագիտացած փորձառու իրավաբան / փաստաբաններից:

 

Մեր կողմից պարտքերի հավաքագրումն իրականացվում է հետևյալ փուլերով.

 

  • Արտադատական փուլ, որն իրականացվում է պարտապաններին բանավոր և գրավոր կարգով պարտքի վերաբերյալ տեղեկացմամբ: Այս փուլում պարտքերի հավաքագրման թիմի իրավաբան /փաստաբանները բացատրում են պարտապաններին պարտքերի չվճարման հետևանքների և տեղեկացնում դատական ընթացակարգով պարտքի բռնագանձման դեպքում դատական ծախսերի հավելման մասին: 
  • Դատական փուլ, որն իրականացնում է այն պարտքերի հավաքագրումը, որոնք չեն հավաքագրվել արտադատական փուլի ընթացքում: Այս փուլի ժամանակ պարտքերի հավաքագրումն իրականացվում է վճարման կարգադրություն արձակելու դիմումով / հայցադիմումով դատարան դիմելու միջոցով: Այս փուլում իրականացվում է նաև դատական ներկայացուցչություն:
  • Դատական ակտի հարկադիր կատարման փուլ, որն իրականացնում է այն պարտքերի հավաքագրումը, որոնք չեն հավաքագրվել դատական փուլի ժամանակ:

 

Պարտքերի հավաքագրման վերը ներկայացված փուլերը «Կոնցեռ-Դիալոգ» փաստաբանական գրասենյակն իրականացնում է պարտքերի հավաքագրման համար մշակված հատուկ ծրագրի միջոցով, որն ապահովում է մեծածավալ գործերի մշակումն ու համակարգումը՝ սկսած առաջին փուլից մինչև վերջին փուլը, որն իր հերթին ապահովում է յուրաքանչյուր գործին անհատական մոտեցումը:

  

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի առաքելությունն է պարտատեր հաճախորդին ազատել պարտքերի հավաքագրման գործընթացում առաջացող տարատեսակ խնդիրներից՝ տվյալների մշակումից մինչև հավաքագրված պարտքի վերադարձը հաճախորդին՝ միևնույն  ժամանակ խիստ պահպանելով հաճախորդ ընկերության հեղինակությունը: