ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԵՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։
Անշարժ գույք և շինարարություն
Անշարժ գույք և շինարարություն

Սեփականության իրավունքը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունք է, որի երաշխավորումը  տնտեսության զարգացման գրավականներից մեկն է:

Սեփականության իրավունքի պաշտպանության գործերի զգալի մասը գործնականում վերաբերում են անշարժ գույքերին:

Այլ գույքային իրավունքների՝ օգտագործման, գրավի, կառուցապատման, սերվիտուտի, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքները կրկին լայն կիրառություն ունեն անշարժ գույքի նկատմամբ դրանց ծագման, ձևակերպման ու դադարման մասով:

Անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքի պաշտպանության գործիքներն են ինչպես անշարժ գույքը կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելիս այդ իրավունքի «մաքրության» ստուգումը (Due Diligence), այնպես էլ գործարքի ձևակերպումն օրենքի պահանջների ճշգրիտ համապատասխանությամբ և ռիսկերի նվազեցման մեխանիզմների կիրառմամբ, օրինակ, առուվաճառքի ժամանակ Էսքրոու (ESCROW), ակրեդիտիվներին, ՀՀ Փաստաբանների պալատի Կառպա (PD-Karpa) համակարգի միջոցով վճարումների կատարման օգտագործումը::

Հայաստանյան օրենսդրությամբ շինարարություն կարող է ն իրականացվել  բացառապես իրավասու մարմնի թույլտվության հիման վրա:

  Անշարժ գույքի ու շինարարության հետ կապված «Կոնցեռն֊Դիալոգ» փաստաբանական ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները․

Ֆիզիկական անձանց համար.

  • Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության հարցերով (անշարժ գույք) խորհրդատվություն գործարքի ցանկացած փուլում;
  • Անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալության, գրավադրման և այլ գործարքների փաթեթների կազմում, գործարքների ձևակերպման իրավական աջակցություն, ներկայացուցչություն նոտարական գրասենյակում և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում;
  • Անշարժ գույքի հետ կատարվող գործարքների օրինականության ապահովմանն ուղղված մեխանիզմների ձևակերպում և իրագործում, այդ թվում՝՝ ESCROW, ակրեդիտիվներ, ՀՀ Փաստաբանների պալատի Կառպա (PD-Karpa) համակարգ և այլնի կիրառման միջոցով
  • Անշարժ գույքային վեճերի դեպքում ներկայացուցչություն վարչական և դատական մարմիններում;
  • Անշարժ գույքի իրավաբանական աուդիտ /due diligence/ ուղղված պարզելու տվյալ անշարժ գույքի հետ կապված իրավական ռիսկերը՝ ներառյալ անվավեր և առոչինչ գործարքների հնարավոր առկայությունն անցյալում, ինչի հետևանքով հնարավոր են զգալի նյութական կորուստներ:

Իրավաբանական անձանց համար.

  • Սեփականության  իրավունքի և այլ գույքային իրավուքների պաշտպանության (անշարժ գույք) հարցում ֆիզիկական անձանց համար մատուցվող բոլոր ծառայությունները;
  • տարածքների վարձակալության պայմանագրերի նախնական բանակցությունների մասնակցություն, պայմանագրերի կազմում, գործարքների նոտարական վավերացման կատարման աջակցում,
  • տարածքների վարձակալության, գրավադրման և սեփականության  իրավունքին առնչվող այլ գործարքների իրավական աջակցություն, փաթեթի կազմում և գործարքների ձևակերպում;
  • Ուրիշի սեփականության նկատամամբ սահմանափակ գույքային իրավունքների (սերվիտուտ) հետ կապված խորհրդատվություն, ներկայացուցչյություն՝ ներառյալ հարադիր սերվիտուտների ճանաչման և կամավոր սերվիտուտի ձևակերպման (գրանցման) հարցերով;
  • Կոմերցիոն տարածքների իրավաբանական աուդիտ (real estate due diligence):

 

ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլոր ծառայությունները
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կաջակցի Հայաստանում ծավալել ձեր բիզնես գործունեությունը։ Վստահեք մեզ ձեր գործունեության իրավական կողմը՝ ազատելով ձեզ ծանրաբեռնվածությունից։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21