+374 10 575121 info@dialog.am
Քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն

Հայաստանի Հանրապետության քրեական արդարադատության համակարգի իրավական հիմքը կազմում է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը: Քրեական դատավարությունը մինչդատական վարույթում գաղտնի է, ոչ հրապարակային, իսկ դատական փուլում՝ մրցակցային:Քրեական դատավարության ամենահայտնի սկզբունքներն են՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը, խոշտանգումների արգելքը, մրցակցության սկզբունքը, իրավաբական օգնություն ստանալու՝ այդ թվում պաշտպան ունենալու իրավունքը, անձի՝ իր դեմ վկայություն չտալու սկզբունքը և այլն: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունը բացի ազգային օրենսդրությունից, զարգանում է նաև նախադեպայինուղով՝ մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով:

 

Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման և ընդունման վերաբերյալ բազմաթիվ քննարկումները և կոնֆերանսները, գրասենյակը ակտիվ մասնակցություն է ունեցել և շարունակում է իր հետաքրքրության շրջանակներում պահել նաև ապագա օրենսդրական փոփոխությունները:

 

Մեր գրասենյակը քրեական իրավունքի ոլորտում մատուցում է ծառայություններ՝ սկսած 2013 թվականի նոյեմբեր ամսից, այդ ժամանակվանից սկսած այն ունի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինների, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության մարմիններում վարույթ իրականացնող մարմնի հետ աշխատանքի փորձ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ Վճռաբեկ դատարանում վստահորդների ներկայացուցչության փորձ:

 

Մեր գրասենյակն իր հաճախորդներին ծառայություններ մատուցելիս օգտագործում է հարուստ իրավական և դատական պրակտիկան, քրեական հետապնդման մարմինների և դատարանի հետ հաղորդակցվելիս պահպանում փաստաբանի էթիկայի կանոնները՝ որպես բարձրագույն շահ ունենալով իր վստահորդի կամքը, իրավունքները և օրինական շահերը:

 

Քրեական իրավունքի ոլորտում մեր գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները.

  • իրավաբանական խորհրդատվություն;
  • մեղադրյալի շահերի պաշտպանությունմինչդատական վարույթում և դատարանում;
  • վկայի շահերի ներկայացուցչություն քրեական գործով մինչդատական վարույթում և դատարանում;
  • տուժողի շահերի ներկայացուցչություն քրեական գործով մինչդատական վարույթում և դատարանում՝ այդ թվում քաղաքացիական հայցի մասով տուժողի կամ այլ անձանց շահերի ներկայացուցչություն;
  • մինչդատական վարույթի փուլում քրեական հետապնդման մարմինների գործողությունների և անգործության, որոշումների բողոքարկում;
  • դատական ակտերի բողոքարկում՝ վերաքննության և վճռաբեկության կարգով:

 

Նյութական իրավունքի մասով՝ հիմնականում մեր գրասենյակը մասնագիտացված է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված՝ այսպես կոչված տնտեսական հանցագործությունների ոլորտում: Միևնույն ժամանակ ներկայացնում է բիզնես գործունեությանն առնչվող այլ որոտներում՝ օրինակ, բնապահպանական, հասարակական անվտանգության (հանքարդյունաբերական) ոլորտին վերաբերող հանցագործությունների մասով բիզնեսի շահերը: