+374 10 575121 info@dialog.am
Ոչ առևտրային կազմակերպությունների իրավական խնդիրներ

ՀՀ օրենսդրությունը ճանաչում է մի ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևերի, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ​​ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակն արժեքավոր պրակտիկա ունի ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, գրանցման և գործունեության վերաբերյալ իրավական խորհրդատվության և աջակցության ոլորտում: Հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հիմնադիրները որպես կանոն են սահմանվել կազմակերպությունից անջատ են գործում և չեն լիարժեք պատասխանատու չեն կազմակերպության կառավարման համար: Մենք իրավական աջակություն ենք առաջարկում նման դեպքերի համար՝ առաջարկելով բազմապիսի կանոնադրությունների, պայմանագրային ու իրավական ակտերի կազմում՝ ընդհանուր ստանդարտ ձևերից մինչև ապեցիֆիկ մեխանիզմներ, որոնք կօգնեն հիմնադիրներին՝ կազմակերպությունների ավելի արդյունավետ կառավարման հարցում:

 

Ոչ առևտրային կազմակերպություններում ներդրումը, որպես կանոն, իրականացվում է նվիրատվությունների ու վստահված սեփականությունների միջոցով, քանի որ ընդհանուր առմամբ ոչ առևտրային կազմակերպությունները չունեն կանոնադրական կապիտալ որպես այդպիսին: Մենք առաջարկում ենք բազմապիսի մեթոդներ այսպիսի կազմակերպություններին տրամադրված սեփականության հետ կապված իրավական խնդիրներն ավելի ճշգրիտ ու ապահով կարգավորելու համար:

 

Ոչ առևտրային կազմակերպության յուրահատուկ տեսակ է կրոնական կազմակերպությունը: Այս տեսակի կազմակերպությունները կարգավորվում են կրոնական կազմակերպությունների մասին արդեն հնացած՝ 1990-ականների օրենքով, որը հիմնակնում վերաբերում է եկեղեցիներին և նմանատիպ կազմակերպություններին: Շատ կրոնական կազմակերպություններ, ինչպես օրինակ՝ Հայաստանում օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ճյուղերը կամ ներկայացուցիչները, այս օրենքով չեն կարգավորվում և ավելի ազատ են իրենց գործունեության մեջ: «Կոնցեռն-Դիալոգն» կրոնական կազմակերպություններին և հավատքի վրա հիմված բայց կրոնակակն կազմակերպությունների օրենքով չկարգավորվող կազմակերպություններին առաջարկում է իր մասնագիտացումը հայաստանյան օրենսդրության հետ համապատասխանության հետ կապված բազմապիսի իրավական հարցերում, կառավարական կառույցներում ներկայացուցչության և կառավարության հետ հարաբերությունների կառուցման առումով: