+374 10 575121 info@dialog.am
Հանքարդունաբերության ոլորտի իրավական աջակցություն

Հանքարդյունաբերության բիզնեսը պահանջում է բազմաշերտ գործողություններ, որոնք վերաբերվում են օրենքի տարբեր բնագավառներին: Թույլատվությունները, կոնցեսիոն և հանքարդյունաբերության համաձայնագրերը, էկոլոգիան և ընդերքը, նախարարությունների հետ աշխատանքը, բողոքներն ու դատավեճերը, պաշտպանությունը միայն մի փոքր մաս են կազմում: Ընդերքի նոր օրենսգիրքը, էկոլոգիայի և բնօգտագործման վճարների օրենսդրությունը, թափոնների մասին օրենսդրությունը ներառում են կոնկրետ պարտավորություններ և հատուկ պատասխանատվության խնդիրներ թե՛ ընկերությունների, թե՛ ընկերության կառավարչական անձնակազմի և թե՛ սովորական աշխատողների համար: Այս բնագավառը նաև առանձնահատուկ է հատուկ հսկման ընթացակարգերով, փորձաքննությամբ, պլանավորմամբ, թափոնների կառավարմամբ, անշարժ գույքի իրավունքի հարցերով, զբաղվում է տեղական համայնքների հետ, ինչպես նաև լոբբինգ է կատարում հանքարդյունաբերությանը վերաբերվող հարցերով:

 

Կոնցեռն-Դիալոգի հմուտ մասնագետները կարող են մեծապես ուղղորդել և աջակցել սկսնակ և արդեն աշխատող հանքարդյունաբերության ոլորտի բիզնեսին: