+374 10 575121 info@dialog.am
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջների համապատասխանություն

Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականից անդամակցում է Եվրախորհրդի Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ՄՈՆԻՎԱԼ (Moneyval) հանձնախմբի  և ակտիվորեն ներգրավված է անդամ երկրների փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼԱՖ) դեմ պայքարի համակարգերի գնահատումների գործընթացում: Վերջինս իրականացնում է Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի, այսուհետ` ՖԱԹՖ (FATF), կողմից սահմանված հանձնարարականների կիրառման և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի գնահատում:

 

Հայաստանի Հանրապետությունը միջազգային լավագույն փորձին համահունչ արդիականացնում է ՓԼԱՖ դեմ պայքարի օրենսդրական բազան, ինչի հետ կապված 2014թ.-ի հուլիս 21-ին ՀՀ Ազգային ժողովնընդունեց «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրությունը, որն ուժի մեջ է մտել 2014թ.-ի հոկտեմբերի 02-ից (այսուհետ՝ օրենք)՝ հանգեցնելով, մասնավորապես, ոչ ֆինանսական ընկերությունների նկատմամբ պահանջների խստացմանը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ պատժամիջոցների խստացմանը:

 

Ի կատարումն ՓԼԱՖ դեմ պայքարի Օրենքի պահանջների, ինչպես և ֆինանսական կազմակերպությունները, ոչ ֆինանսական կազմակերպություններն այսուհետ պարտավոր են լինելու օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իրականացնել հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն, ռիսկերի կառավարում, կասկածելի գործարքի և գործարար հարաբերության վերաբերյալ ՀՀ ԿԲ հաշվետվության տրամադրում, փաստաթղթերի և տեղեկատվության պահպանություն: Օրենքով նախատեսված դեպքում ոչ ֆինանսական կազմակերպությունները, ինչպես և ֆինանսական կազմակերպությունները պետք է ունենան նաև համապատասխան ներքին իրավական ակտեր և ապահովեն միջոցառումներ ՓԼԱՖ դեմ պայքարի համատեքստում:

 

Իրավական համապատասխանության ոլորտում Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները.

  • Գործող օրենսդրության պահանջների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում;
  • Հաշվետվություն տրամադրող անձանց Օրենքով պահանջվող ներքին իրավական ակտերի մշակում, վերամշակում, Օրենքի պահանջների համապատասխանության գնահատում;
  • Հաշվետվություն տրամադրող անձանց համար ձևաթղթերի և ՓԼԱՖ դեմ պայքարի ռիսկերի գնահատման մեխանիզմների մշակում, վերամշակում, Օրենքի պահանջների համապատասխանության գնահատում;
  • Հաշվետվություն տրամադրող անձանց Օրենքի պահանջների այդ թվում՝ ընթացիկ առկա գործընթացների համապատասխանության համապարփակ արտաքին աուդիտի իրականացում: