+374 10 575121 info@dialog.am

Ռուստամ Բադասյան

Գործընկեր, փաստաբան

Աշխատանքային գործունեությունը

 

Ռուստամ Բադասյանը միացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի թիմին 2015թ. մայիսից: Զբաղեցնում է ավագ իրավաբանի պաշտոն՝ վարչական, մասնավորապես հարկային իրավունքի ոլորտներում, ինչպես նաև վարչական և քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչության մասնագիտացմամբ:

 

Նախքան մեր թիմին միանալը Ռուստամն աշխատել է Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես իրավաբան (2014-15), ՀՀ Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ (2013-14), ՀՀ Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ (2012-13):

 

Կրթությունը

 

2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով:

2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով:

2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:

 

Իրականացրած ծրագրերն ու հիշատակման արժանի գործունեությունը 

 

  • Մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության դեմ հարկային վեճով (գերավճարի վերաբերյալ) որպես ներկայացուցիչ  թե արտադատական կարգով, թե ՀՀ վարչական դատարանում: Կատարված աշխատանքի արդյունքում ՀՀ վարչական դատարանի վճռով հիմնավորված է համարվել մոտ 30.000.000 ՀՀ դրամի չափով գերավճարի առկայությունը և ՀՀ ֆինանսների նախարարության վրա պարտականություն է դրվել կազմել և տալ համապատասխան եզրակացություն:

 

Մասնակցությունները միություններին և մասնագիտական կազմակերպություններին

 

ՀՀ փաստաբանների պալատ, 2015թ.-ից

 

 

Լեզուները

 

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

26-Սպտ-2017

Mining Law 2018 by "Concern Dialog" Senior Partner, Attorney Aram Orbelyan and Partner, Attorney Roustam Badasyan

01-Ապր-2017

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով. Ի՞նչ պետք է իմանալ

13-Հնվ-2017

Mining Law 2017