+374 10 575121 info@dialog.am

Դավիթ Գասպարյան

Փաստաբան, Պարտքերի հավաքագրման թիմերի ղեկավար, Ք.Գ.Թ.

Աշխատանքային գործունեությունը

 

Դավիթ Գասպարյանը միացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի թիմին 2016թ. դեկտեմբերից: Զբաղեցնում է փաստաբանի, Պարտքերի հավաքագրման թիմերի ղեկավարի պաշտոն:

Նախքան մեր թիմին միանալը Դավիթը աշխատել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում՝ զբաղեցնելով Իրավաբանական բաժնի ղեկավար-Գլխավոր իրավաբանի պաշտոն (2015-16), Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդ ՊՀ-ում՝ որպես Աշխատակազմի ղեկավար (2014-15), «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավաբան (2011-14), «Սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայության ինստիտուտ» ՄՈԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում զբաղեցրել է իրավաբան-փորձագետի պաշտոնը (2011), ՀՀ սփյուռքի նախարարության Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնում աշխատել է որպես բաժնի պետ  (2009-11). Դավիթ Գասպարյանն աշխատել է նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում որպես իրավախորհրդատու (2006-09), ինչպես նաև «ԴԱՐ» մեխանիկական գործարան» ԲԲ ընկերության իրավաբանական բաժնի պետ (2003-05):

 

Ակադեմիական աշխատանքային գործունեությունը

 

Սկսած 2012թ.-ից Դավիթը դասախոսում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում Իրավունքի ամբիոնում:

2012-2013թթ. «Գլաձոր» համալսարանի Հ. Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնում դասախոսել է (Քաղաքական գիտություններ, Անվտանգության հիմնախնդիրներ):

2010-2012թթ. հանդիսացել է Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի ասիստենտ:

2009թ. դասախոսել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, Քաղաքագիտություն, Անվտանգության հիմնախնդիրներ:

 

Հանդիսանում է ավելի քան մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ:

 

 

Կրթությունը

 

2000-2004թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան:

2004-2006թթ.- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան:

2006-2009թթ.- Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրա, Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

Մասնակցությունները միություններին և մասնագիտական կազմակերպություններին

 

ՀՀ փաստաբանների պալատ, 2016թ.-ից

 

Լեզուները

 

հայերեն

անգլերեն

ռուսերեն

Պատասխանատվության ոլորտ