+374 10 575121 info@dialog.am

Վահագն Գրիգորյան, ի.գ.թ.

Ավագ իրավաբան, Փաստաբան

Աշխատանքային գործունեությունը

 

Վահագն Գրիգորյանը միացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի թիմին 2017թ. հունիսից: Զբաղեցնում է ավագ իրավաբանի պաշտոն: 

 

Նախքան մեր թիմին միանալը Վահագնը աշխատել է «Բրեյվ» փաստաբանական գրասենյակում որպես իրավաբան (2010-2017), ««Արխիստրատեգ Նարսես» խորհր­դա­տ­վա­­կան կենտ­րոն» փաստաբանական գրասենյակում որպես իրավաբան, ինչպես նաև հանդիսացել է ընկերության գործընկեր: 2014թ.-ից առ այսօր դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2016թ. դասախոսել է նաև «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում:2016-2017թթ. աշխատել է ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում որպես փորձագետ:

 

Կրթությունը

 

2006-2012թթ. Վահագն Գրիգորյանը սովորել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի (2010), այնուհետև մագիստրոսի (2012) աստիճան: 2012-2015թթ. ասպիրանտուրան շարունակել է նույն համալսարանի իրավագիտութ­յան ֆակուլտետի քաղաքա­ցիա­կան դատավարության ամբիոնում: 2015թ.-ին պաշտպանելով ատենախոսությունը «Վերաքննիչ դատարանի լիազորու­­թյուն­ների հիմնախնդիրները քաղաքացիական դատավարու­թյու­նում», ԺԲ.00.04. - «Դատական իրավունք» թեմայով ստացել է ի­րա­վաբա­նա­կան գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

 

Իրականացրած ծրագրերն ու հիշատակման արժանի գործունեությունը 

 

2012թ. - ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր խմբա­գ­րու­թյան նախագծի մշակում, ՀՀ արդարադատության նախարարութ­յան կողմից ձևավորված աշխատանքային խմբի անդամ:

2017թ. - ՀՀ դատական օրենսգրքի նոր խմբագրության նախագծի մշակում, ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտու­թ­յունների կենտրոն» հիմնադրամ, աշխատանքային խմբի անդամ:

2016 – 2017թթ. - «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նոր խմբա­գ­րու­­թյան նախագծի մշակում, ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, փորձագետ:

2014 և 2017թթ. «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ:

2016թ. -  Քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկ­նածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող ո­րա­կավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի ան­դամ (ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկված իրավաբան գիտնական): 

 

Մասնակցությունները միություններին և մասնագիտական կազմակերպություններին

 

ՀՀ փաստաբանների պալատ, 2012թ.-ից

ՀՀ իրավաբանների միության (ասոցիացիայի) անդամ - 2012թ.-ից 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի արբիտր -2017թ. հուլիսից

 

Լեզուները

 

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

18-Նյմ-2017

Ապահովված իրավունքը ՀՀ-ում, Վահագն Գրիգորյան, ի.գ.թ.

08-Նյմ-2017

Telecoms, Media & Internet Laws & Regulations 2018 by Concern Dialog Senior Partner Aram Orbelyan and Senior Associate ...

13-Օգս-2017

Litigation and Dispute Resolution by "Concern Dialog" Senior Partner Aram Orbelyan, Partner, Associate Narine Beglaryan...

10-Փտվ-2017

«Գաղտնի եղանակով կատարված ձայնագրությունների և տե­սա­գ­րու­թյունների թույ­լա­­տրե­լիու­թ­յան հիմնախնդիրները քաղա­քա­ցիա...

09-Հլս-2016

«Վերաքննության կարգով բողոքարկված միջանկյալ դատական ակ­տե­րի վերացման հետ կապված հիմնախնդիրները»