ՀՀ-ում կիրառվող կորպորատիվ հարկերի վերաբերյալ Mondaq-ի նոր հրապարակումը

Mondaq հարթակում հրապարակվել է նոր ուղեցույց Հայաստանի Հանրապետությունում կիրառվող կորպորատիվ հարկերի և իրավական կարգավորումների վերաբերյալ, որը պատրաստել են Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը և իրավաբան Լիլիթ Շահինյանը։

Ուղեցույցում հարցուպատասխանի ձևաչափով մանրամասն տեղեկություններ են տրամադրվում ՀՀ հարկային օրենսգրքով կարգավորվող կորպորատիվ հարկերի տեսակների, հարկման համակարգի ու սկզբունքների, հարկերի դրույքաչափերի ու հարկման օբյեկտների մասին։

Անդրադարձ է կատարվում նաև ոչ ռեզիդենտ կորպորատիվ կազմակերպությունների հարկման սկզբունքներին, կրկնակի հարկումը բացառող կարգավորումներին, անուղղակի հարկերին, ներկայացվում են հարկային համակարգի զարգացման միտումներն ու կանխատեսումները։

 

Mondaq-ը բարձրակարգ իրավական ռեսուրսներ տրամադրող միջազգային առաջատար հարթակների եռյակում է՝ Lexology-ի, JD Supra-ի հետ միասին և համագործակցում է ճանաչված կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Bloomberg-ը, Thomson Reuters-ը, Dow Jones-ը, Wolters Kluwer-ը։

Հիմնադրվելով 1994 թ. և գործունեություն ծավալելով ողջ աշխարհում՝ այն փորձագիտական տեղեկություններ է տրամադրում ավելի քան 70 երկրների ֆինանսական և իրավական կարգավորումների ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են աշխատանքային և հարկային իրավունքները, դատավարությունները, առողջապահությունը, անշարժ գույքը և այլն։

 

Տե՛ս հրապարակումը https://bit.ly/3cDiC4L

Տե՛ս ուղեցույցը Mondaq հարթակում՝ https://bit.ly/3Fu1NWf

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21