Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանն ընտրվել է ICC հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահ
10/06/2022
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանն ընտրվել է Առևտրի միջազգային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահ։
Հանձնաժողովն ակտիվորեն կզբաղվի Հայաստանում արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման վերաբերյալ գիտելիքի ընդլայնմամբ՝ աջակցելով ոլորտով հետաքրքրված երիտասարդ մասնագետներին և գիտնականներին և, իհարկե, խթանելով Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային դատարանի գործունեությունը Հայաստանում: