Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանն ամառային դպրոցում իրավաբան ուսանողների համար դասընթաց է վարել առևտրյաին արբիտրաժի տեսական և գործնական ասպեկտների վերաբերյալ

Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր, ՀՀ արբիտրների ասոցիացիայի անդամ, փաստաբան Լիլիթ Կարապետյանն արբիտրաժային ամառային դպրոցում տիկին Աիդա Ավանեսսյանի հետ մեկտեղ իրավաբան ուսանողներին տեսական և գործնական տեղեկություններ է փոխանցել արբիտրաժի գործընթացի մասին։

Լիլիթը ներկայացրել է Արբիտրաժային գործընթացի էական հատկանիշները, դրա յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ քայլերը և ներկայացրել է արբիտրների նշանակման, արբիտրաժային գործընթացը սկսելու և վարելու հետ կապված կարևոր հանգամանքները:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև դատարանի դերին և աջակցության մեխանիզմներին արբիտրաժային գործընթացից առաջ, ընթացքում և հետո:

Իրավաբան ուսանողներին ներկայացվել են արբիտրաժի վճիռ գրելու նրբությունները, ապա մասնակիցները բաժանվել են խմբերի և ղեկավար դասախոսների օգնությամբ գրել են արբիտրաժի դիմում, պատասխան և նախնական վճիռ:

Օրվա ավարտին մասնակիցներն իրականացրել են նախորդ օրը տրամադրված գործի մասին արբիտրաժ֊խաղ: Գործընթացի ավարտին վճիռը գրելու համար ընտրված խումբը գրել է արբիտրաժի վճիռը:

Նշենք, որ հուլիսի 12-15-ը Ծաղկաձորում ՀՀ արբիտրների ասոցիացիան Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների 20 ուսանողի հնարավորություն էր ընձեռել մասնակցել Արբիտրաժային ամառային դպրոցի։

Ամառային դպրոցն իրականացվել է  Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

ՀՀ արբիտրների ասոցիացիայի և Եվրոպայի խորհրդի նպատակն է ամառային դպրոցի միջոցով նպաստել արբիտրաժի վերաբերյալ Երևանի և Հայաստանի մարզերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21