Հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան ՀՀ-ում. Կոնցեռն Դիալոգի իրավաբանների հրապարակումը՝ Lexology Getting the Deal Through-ի ուղեցույցում

Lexology Getting the Deal Through-ի համեմատական նոր ուղեցույցում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանի և իրավաբան Սյուզաննա Պողոսյանի համատեղ հրապարակումը Հայաստանում հանքարդյունաբերության օրենսդրական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ։

Lexology Getting the Deal Through-ը, որը պարբերաբար հրապարակում է միջազգային մասնագիտական վերլուծություններ և զեկույցներ տարբեր երկրների օրենսդրության և պրակտիկայի վերաբերյալ, այս անգամ համեմատական ուղեցույցում մանրամասն ներկայացրել է 20 երկրներում հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը և զարգացման հեռանկարները։

Պարբերականում Կոնցեռն Դիալոգի թիմի անդամներն անդրադարձել են հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումներին, լիցենզավորման կարգին, անհրաժեշտ թույլտվություններին, հարկային արտոնություններին, օտարերկրյա ներդրումներին, հանքարդյունաբերական թափոնների կառավարմանը և վերամշակմանը, ինչպես նաև բնապահպանական օրենսդրությանը և ոլորտի օրենսդրական խնդիրներին ու վերջին զարգացումներին:

Ուղեցույցում ներկայացվել են նաև հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցների, ազդակիր համայնքների բնակիչների իրավունքները։

Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 երկրների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։

Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։

 

Տե՛ս Հայաստանի վերաբերյալ հրապարակումը՝ https://bit.ly/3NvHMDV 

Տես ուղեցույցն ամբողջությամբ՝  https://bit.ly/3TW4EPg 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21