Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանն արբիտրաժի վերաբերյալ դասընթաց է վարել իրավաբան ուսանողների համար
02/03/2023
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը Երևանի պետական համալսարանում փետրվարի 28-ին դասընթաց է վարել իրավաբան ուսանողների համար արբիտրաժի վերաբերյալ։ Արբիտրաժային դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ՀՀ արբիտրների ասոցիացիայի հետ, նախատեսվում են մի շարք հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ։
Լիլիթ Կարապետյանը դասընթացի ժամանակ խոսել է արբիտրաժի հիմնական տարբերությունների մասին դատական համակարգից, քննարկվել են արբիտրաժի առավելություններն ու հիմնական առանձնահատկությունները։
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկերն անդրադարձել է նաև այնպիսի կարևորագույն հարցերի, որոնք իրավագիտության բակալավրի ծրագրի մասն չեն կազմում, բայց կարևոր է իմանալ պրակտիկայում խնդիրներից խուսափելու համար։