Լիլիթ Կարապետյանը դարձել է ընկերության գործընկեր
16/11/2023
Կոնցեռն Դիալոգի փաստաբան Լիլիթ Կարապետյանը մասնագիտական առաջխաղացում է ունեցել՝ դառնալով ընկերության գործընկեր: Նա ընկերությունում իր աշխատանքը սկսել է 2017 թվականից և այս տարիների ընթացքում մասնագիտական գիտելիքների, աշխատանքի արդյունքների ու թիմային աշխատանքի շնորհիվ համալրել է ընկերության գործընկերների շարքը։
Այս օրինակը լավագույնս է ցույց տալիս Կոնցեռն Դիալոգի մոտեցումներն աշխատակիցների կարողությունների գնահատման ու արժևորման գործում։
Ընկերությունը շնորհավորում է Լիլիթին մասնագիտական ձեռքբերման առթիվ և մաղթում համատեղ աշխատանքում նորանոր հաջողություններ։
Հիշեցնենք, որ Լիլիթ Կարապետյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, Մեծ Բրիտանիայի Էքսեթեր համալսարանում և գերազանցությամբ ավարտել է Անգլիական իրավունք և իրավական անգլերեն դասընթացը (GDL), ապա նույն համալսարանում ուսումը շարունակել և գերազանցությամբ ավարտել Միջազգային առևտրային իրավունք դասընթացը՝ ստանալով մագիստրոսի աստիճան (LLM):
Նա ընկերությունում ղեկավարում է հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիային և բնապահպանական կարգավորումներին առնչվող ոլորտները, ինչպես նաև համակարգում է կորպորատիվ միգրացիայի և Հայաստանում նոր բիզնես հիմնելու իրավական աջակցության հարցերը։