Անդամակցություն
Անկախ իրավաբանական ընկերությունների TAGLaw համաշխարհային դաշինքը հիմնադրվել է 1998 թ.-ին և այսօր աշխարհի հինգ խոշորագույն իրավաբանական դաշինքներից մեկն է։ TAGLaw-ին անդամակցում են բացառապես հեղինակավոր և մասնագիտական բարձր արժեքներով առաջնորդվող ընկերություններ՝ տեղական իրավաբանական շուկայի ծանրակշիռ փորձառությամբ։ Ընկերություններն ընտրվում են մասնագիտական ծառայությունների շրջանակի, հաճախորդների սպասարկման որակի մանրազնին ուսումնասիրության, ինչպես նաև՝ անդամ ընկերությունների երաշխավորագրերի հիման վրա։ TAGLaw-ի անդամ ընկերությունները հաճախորդներին մատուցում են միջազգային չափանիշներին՝ արագ արձագանքման, էթիկայի, կոնֆլիկտների լուծման, գնագոյացման և մի շարք այլ չափորոշիչներին համապատասխան ծառայություններ։
Կոնցեռն Դիալոգը TAGLaw-ին անդամակցող առաջին և միակ ընկերությունն է տարածաշրջանում։
2010 թ․-ից որպես TAGLaw-ի լիիրավ անդամ՝ Կոնցեռն Դիալոգն արդեն իսկ պրոֆեսիոնալ ծառայություններ է մատուցել իր վստահորդներին Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Կիպրոսում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում և շարունակում է ընդլայնել գործունեության աշխարհագրությունը։
Մանրամասները՝ https://www.taglaw.com/component/mtree/firm-profiles/6576-concern-dialog-law-firm.html
Nextlaw Global Referral (by Dentons) ցանցը` աշխարհի խոշորագույն և նորարարական իրավաբանական ցանցն է, որը հիմնադրվել է 2016 թ.-ին՝ աշխարհի խոշորագույն իրավաբանական ընկերություններից մեկի՝ Dentons-ի կողմից։ Ցանցում ներգրավված են ավելի քան 200 իրավասությունները ներկայացնող 650-ից ավելի առաջատար ընկերություններ: Nextlaw-ն իր անդամ ընկերություններին և նրանց հաճախորդներին hնարավորություն է տալիս օգտվելու իրավաբանական ցանցի համալիր արտոնություններից՝ կապելով հաճախորդին ոլորտի և տարածաշրջանի լավագույն մասնագետների հետ՝ ներդնելով հատուկ ալգորիթմ և անդամների ընտրության հստակ մեխանիզմ․ անդամակցության միակ չափանիշը ապացուցված որակն է, միակ շարժառիթը՝ հաճախորդներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը։
Կոնցեռն Դիալոգը ցանցին անդամակցում է 2017 թ.-ից՝ ընտրվելով որպես մասնագիտական բարձր արժեքներով առաջնորդվող, տեղական շուկայում ծանրակշիռ փորձառություն ունեցող և հաճախորդների վստահությունը վայելող ընկերություն։
Մանրամասները՝ https://www.nextlawnetwork.com/
IsFin` Իսլամական շուկաների խորհրդատուներ կազմակերպությունն աշխարհում համբավ ունեցող և տարածված հարթակ է այն ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են իսլամական աշխարհից և դեպի իսլամական աշխարհ ներդրումներ ապահովելու հարցում՝ կամրջելով Արևմուտքն ու Արևելքը տնտեսական նախագծերի շուրջ։
IsFin-ում ընդգրկված են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ, որոնք տրամադրում են ամբողջությամբ տեղայնացված և համապարփակ խորհրդատվություն՝ առանց աշխարհագրական սահմանափակումների:
Կազմակերպության գործունեության շրջանակները ներառում են ներդրումային բազմաթիվ շուկաներ և ոլորտներ՝ հարկային դաշտ, խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորում, ֆինանսաբանկային տիրույթ, վարձակալություն, վարկաիրավական խորհրդատվություն և այլն։
Կոնցեռն Դիալոգն այս համատեքստում ծառայում է իբրև կապող հարթակ զարգացող շուկաների և Պարսից ծոցի երկրների միջև՝ խոշոր նախագծերի իրականացման գործընթացում տրամադրելով համալիր խորհրդատվական ծառայություններ։
Մանրամասները՝ https://www.isfin.net/node/1846