Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը 1998 թվականից սկսած վստահելի գործընկեր է բիզնեսների և անհատների համար իրավաբանության բոլոր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն։

Մեր թիմը ճանաչված է կորպորատիվ իրավունքի, աշխատանքային իրավունքի, մրցակցության իրավունքի, հարկային իրավունքի, պայմանագրային իրավունքի, լիցենզիաների ու թույլտվությունների, ընտանեկան իրավունքի (ներառյալ երեխաների անդրսահմանային առևանգման /child abduction/) ոլորտների պրակտիկայով։ Մասնավորապես, մենք մեծ փորձ ունենք ՏՏ, հեռահաղորդակցության և մեդիայի, հանքարդյունաբերության, էներգետիկայի, կոմունալ ծառայությունների, բանկային և ֆինանսական, առողջապահության, անշարժ գույքի և ոչ առևտրային գործունեության ոլորտներում։

Մեր դատավարական փորձառությունը ՀՀ-ում առաջատարներից է, հատկապես բարդ քաղաքացիական, վարչական և արբիտրաժային գործերով։ Ընկերության Քրեական թիմին են վստահել մի շարք բարդ, հաճախ սահմանադրական և միջազգային մարդու իրավունքների տարրեր պարունակող վարույթներով պաշտպանություն, ներառյալ՝ քաղաքական դրդապատճառներից ելնող որոշ գործերից մինչև տնտեսական հանցագործությունների բարդ վարույթներ։

Թիմը հաճախորդներին ծառայություններ է մատուցում հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և սահմանափակ ծավալով գերմաներեն: 


Հաճախորդակենտրոն աշխատանք

Կոնցեռն Դիալոգում հարմարեցնում ենք մեր ծառայությունները հաճախորդների կարիքներին։ Ծանոթ լինելով մատուցվող ծառայությունների ոլորտների խնդիրներին՝ մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք պարզ և գործնական խորհրդատվություն՝ աջակցելու նրանց կայացնելու իրազեկ որոշումներ։  

Ծառայությունների մատուցման աշխարհագրությունը (իրավազորություն)

Մեր անդամակությունը TagLaw և Nextlaw ցանցերին և համագործակությունը առանձին երկրներում գործով տեղական իրավաբանական կազմակերպությունների հետ մեզ թույլ է տալիս բարձրորակ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին փաստացիորեն ամբողջ աշխարհում։ Այդպիսի համագործակցության շնորհիվ մենք արդեն իսկ հաջող կերպով ծառայություններ ենք մատուցել մեր ՀՀ վստահորդներին Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Էստոնիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Դանիայում, Վրաստանում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում և այլ երկրներում:

Միջազգային վարկանիշավորում ու համագործակցություն

Լայն ճանաչում ունեցող վարկանիշավորող հեղինակավոր միջազգային ընկերությունները պարբերաբար ճանաչում են մեր գրասենյակը՝ որպես հայաստանյան շուկայի առաջատար ընկերություններից մեկը։ Կոնցեռն Դիալոգը և մեր թիմի անդամները պարբերաբար առաջատար են համարվում (top tier) Chambers and Partners-ի, Legal 500-ի, IFLR1000-ի, Pravo.ru-300 International-ի, Who is who Legal-ի կողմից։ Top Ranked Legal-ը Կոնցեռն Դիալոգը ճանաչել է որպես 2022 թվականի Հայաստանի տարվա իրավաբանական ընկերություն։  

Բացի այդ, ընկերության իրավաբանները շարունակաբար հրապարակում են համեմատական ուղեցույցներ և առանձին հոդվածներ ՀՀ իրավունքի և պրակտիկայի վերաբերյալ միջազգային հայտնի իրավաբանական պարբերականներում և հրատարակչություններում, ներառյալ Chambers and Partners-ի համեմատական իրավական ուղեցույցները, Lexology-ի կողմից հրատարակվող Getting The Deal Through և Market Intelegence պարբերականները, The Legal 500-ի երկրների համեմատական ուղեցույցը, Thomson Reuters-ի կողմից հրապարակվող Pracical Law,  Wolters Kluwer-ի առանձին հրապարակումներ և այլն։

Pro Bono գործեր. իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքներն առաջնահերթություններ են 

Կոնցեռն Դիալոգը, կարևորելով իրավունքի գերակայության ամրապնդումը երկրում, ներգրավված է նաև անհատներին և կազմակերպություններին անվճար կամ նվազեցված սակագնով իրավաբանական ծառայություններ մատուցելու գործերում: Դրանք հիմնականում այն գործերն են, որոնք առնչվում են մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը և համակարգային խնդիրների վերհանմանը և լուծմանը: 

Գրասենյակը նախաձեռնում է նաև սեմինարներ և աշխատաժողովներ տարբեր թիրախային խմբերի համար, ներառյալ՝ սեմինարներ լրագրողների և ուսանողների համար։  Նշված սեմինարների նպատակն է բարձրացնել թիրախային խմբերի իրազեկվածությունը և գիտելիքները կարևոր իրավաբանական թեմաների ու խնդիրների վերաբերյալ: 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21