+374 10 575121 info@dialog.am

Կրտսեր իրավաբանի թափուր հաստիք


Կոնցեռն-Դիալոգ ՓԲԸ

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում կրտսեր իրավաբան`պարտքերի հավաքագրման ոլորտում աշխատելու համար:

 

Պաշտոնը – կրտսեր իրավաբան

Աշխատանքի սկիզբ – հնարավորինս շուտ

Տևողությունը – երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

Վայրը – Երևան, Հայաստանի Հանրապետություն

Աշխատանքի նկարագրություն – Կոնցեռն-Դիալոգ ՓԲ ընկերությունը փնտրում է աշխատակիցների, ովքեր կաշխատեն պարտքերի հավաքագրման թիմում որպես կրտսեր իրավաբան:

Պարտականությունները՝

-         Պատրաստել և ուղարկել գրություններ, վճարման կարգադրություններ, հայցեր, բողոքներ և այն իրավական  փաստաթղթեր

-         Հավաքագրել և դասակարգել համապատասխան փաստաթղթային փաթեթներ

-         Կազմել և ղեկավարությանը ներկայացնել ծառայությունների վերաբերյալ հաշվետվություններ

-         Կատարել այլ անհրաժեշտ պարտականություններ կապված պարտքերի հավաքագրման հետ

 

 

Պահանջվող հմտություններ և կրթություն

-         Իրավաբանական կրթություն

-         Ծառայությունների մատուցման պայմանագրի, վարկային պայմանագրի, գրավի     ինստիտուտի իմացություն

-         Իրավական վերլուծություններ կատարելու ինչպես նաև իրավական հարցերը համակարգված տեսնելու  ունակություն

-         Համակարգչի և ժամանակակից տեխնոլոգիաների բավարար իմացություն;

-         Պատասխանատվության և ազնվության զգացում, ճշտապահություն, կոնֆիդեն­ցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն;

-         Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճնշման տակ աշխատելու ունա­կություն;

-         Մանրուքների նկատմամբ ուշադրություն, համբերատարություն

-         Նշված ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

 

Աշխատավարձը - Բանակցային

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝ նամակի առարկան (subject) տողում նշելով “կրտսեր իրավաբանի հաստիքի համար”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):

 

Հայտարարության սկիզբը – 25 օգոստոսի 2016 թ.

Հայտարարության ավարտը – 15 սեպտեմբերի 2016 թ.

 

Ընկերության մասին - «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ Ընկերությունը փաստաբանական գրա­սենյակ է, որը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն տեղական և ար­տասահմանյան ընկերություններին: 2011 թվականից ընկերությունը նաև մասնա­գիտանում պարտքերի հավաքագրման ծառայությունների մատուցման մեջ (հեռահաղորդակցության ոլորտ, բանկեր, վարկային կազմակերպություններ): Ընկերության գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայքը՝www.dialog.am: