+374 10 575121 info@dialog.am

Իրավաբանի թափուր հաստիք


Կոնցեռն-Դիալոգ ՓԲԸ

 

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում իրավաբանի` պարտքերի հավաքագրման ոլորտում աշխատելու համար:

 

Պաշտոնը –իրավաբան

Աշխատանքի սկիզբ – հնարավորինս շուտ

Տևողությունը – երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

Վայրը – Երևան, Հայաստանի Հանրապետություն

Աշխատանքի նկարագրություն – Կոնցեռն-Դիալոգ ՓԲ ընկերությունը փնտրում է աշխատակիցների, ովքեր կաշխատեն պարտքերի հավաքագրման թիմում որպես իրավաբան:

Պարտականությունները՝

-         Պատրաստել և ուղարկել գրություններ, հայցադիմումներ, բողոքներ և այն իրավական  փաստաթղթեր՝ կապված ընդհանուր գույքից պարտապան/ների բաժինն առանձնացնելու պահանջների հետ,

-    Հաճախորդների պարտապանների հետ վարել բանակցություններ հաշտության համաձայնություններ կնքելու կապակցությամբ, պատրաստել հաշտության համաձայնությունների տեքստեր,

-         Հավաքագրել և դասակարգել համապատասխան փաստաթղթային փաթեթներ

-         Կազմել և ղեկավարությանը ներկայացնել ծառայությունների վերաբերյալ հաշվետվություններ

-         Կատարել այլ անհրաժեշտ պարտականություններ կապված պարտքերի հավաքագրման հետ

 

 

Պահանջվող հմտություններ և կրթություն

-         Իրավաբանական կրթություն

-         Ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնելու ընթացակարգի, ծառայությունների մատուցման պայմանագրի, վարկային պայմանագրի, գրավի  և երաշխավորության   ինստիտուտների, ՀՀ քաղաքացիական դատավարության, դատական ակտերի հարկադիր կատարմանը վերաբերող օրենսդրության իմացություն

-         Իրավական վերլուծություններ կատարելու ինչպես նաև իրավական հարցերը համակարգված տեսնելու  ունակություն

-          Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կամ առաջիկա երկու ամսվա ընթացքում արտոնագիրը ստանալու հնարավորությունը կդիտվի որպես առավելություն

-     Համակարգչի և ժամանակակից տեխնոլոգիաների բավարար իմացություն;

-         Պատասխանատվության և ազնվության զգացում, ճշտապահություն, կոնֆիդեն­ցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն;

-         Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճնշման տակ աշխատելու ունա­կություն;

-         Մանրուքների նկատմամբ ուշադրություն, համբերատարություն

-         Նշված ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

 

Աշխատավարձը - Բանակցային

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@dialog.am էլ. հասցեին՝ նամակի առարկան (subject) տողում նշելով “իրավաբանի հաստիքի համար”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):

 

Հայտարարության սկիզբը – 21 հոկտեմբերի 2016 թ.

Հայտարարությանավարտը – 31 հոկտեմբերի 2016 թ.

 

Ընկերության մասին - «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ Ընկերությունը փաստաբանական գրա­սենյակ է, որը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն տեղական և ար­տասահմանյան ընկերություններին: 2011 թվականից ընկերությունը նաև մասնա­գիտանում է պարտքերի հավաքագրման ծառայությունների մատուցման մեջ (հեռահաղորդակցության ոլորտ, բանկեր, վարկային կազմակերպություններ): Ընկերության գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայքը՝ www.dialog.am:

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանականընկերությունըաշխատանքիէհրավիրումիրավաբանի` պարտքերիհավաքագրմանոլորտումաշխատելուհամար: