+374 10 575121 info@dialog.am

Սեդրակ Ասատրյան

Տնօրեն, Կառավարիչ գործընկեր, Փաստաբան

Աշխատանքային գործունեությունը

 

Սեդրակ Ասատրյանը 2003 թվականից հանդիսանում է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրենը: Մասնագիտացած է Անշարժ գույքի գույքային իրավունքի, վարչական իրավունքի, աշխատանքային իրավունքի և ժառանգության իրավունքի ոլորտներում: Ներկայումս մասնագիտանում է տնտեսական հանցագործությունների ոլորտում: Պարոն Ասատրյանն ունի մեծ փորձ՝ ներկայացնելու հաճախորդների շահերը դատական ատյաններում և տարբեր վարչական մարմիններում, ինչպես օրինակ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեում: 2000-2009թթ. միաժամանակ աշխատել է Երևանի Քաղաքապետարանին կից "Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների" կենտրոնում որպես տնօրենի տեղակալ: 2004-2005թթ. Սեդրակ Ասատրյանը եղել է նաև Դիլիջանի քաղաքապետի խորհրդական:

 

Պարոն Ասատրյանը 2010 թ. հուլիս ամսին մասնակցել է USAID կողմից կազմակերպված դասընթացներին, ԱՄՆ Սինսինատտի նահանգում: Հաճախակի մասնակցում է կոնֆերանսների և թրեյնինգների Հայաստանում և արտերկրում: Նա հանդիսանում է բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ, ինչպես նաև հանդիսանում է «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր» (Գիրք 1) և «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» (Գիրք 2) գրքերի համահեղինակը:

Վերջին շրջանի գործունեությունը ներառում է կորպորատիվ իրավունքի, հարկային իրավունքի, աշխատանքային իրավունքի, մրցակցային իրավունքի ոլորտներում խորհրդատվություն:

 

Կրթությունը

 

Երևանի «Գալիք» համալսարան, իրավագիտության ֆակուլտետ

 

Մասնակցությունը միություններին և մասնագիտական կազմակերպություններին

 

ՀՀ փաստաբանների պալատ, 2008 թվականից

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցացիա, 2010 թվականից

ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, 2017թ. փետրվարի 12-ից

 

Լեզուները

 

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

27-Մրտ-2017

Employment and Labour Law 2017 by "Concern Dialog" Law Firm Managing DIrector Sedrak Asatryan and Partner, Associate Ja...

01-Սպտ-2016

Employment and Labour Law 2016

17-Սպտ-2014

ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություն...

12-Փտվ-2013

Փաստաբանական գրասենյակի կառավարում՝ Սեդրակ Ասատրյան և Արամ Օրբելյան

11-Փտվ-2013

Աշխատանքային հարաբերությունների ճկունությունը կարևոր է բիզնես միջավայրի համար՝ Սեդրակ Ասատրյան և Սուրեն Գոմցյան