+374 10 575121 info@dialog.am

Ժաննա Սիմոնյան

Գործընկեր, Փաստաբան

Աշխատանքային գործունեությունը

 

Փաստաբան Ժաննա Սիմոնյանը միացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի թիմին 2007 թվականից: Ներկայումս զբաղեցնում է գործենկերոջ պաշտոն՝ պայմանագրային, աշխատանքային, կորպորատիվ իրավունքի ոլորտներում և վարչական և քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն մասնագիտացմամբ:

Տրամադրում է իրավաբանական ծառայություններ հաճախորդ ընկերությունների գրասենյակներում, ինչպես օրինակ, «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ում, «Ֆայբրնետ Քոմյունիքեյշնս» ՍՊԸ-ում, «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ-ում, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանյան մասնաճյուղում:

 

Ժաննա Սիմոնյանը պայմանագրային և աշխատանքային վեճերի, պարտքերի բռնագանձման և անշարժ գույքի հետ կապված ոլորտներում դատական ներկայացուցչության մեծ փորձ ունի: Իրականացնում է հաճախորդների շահերի պաշտպանություն և ներկայացուցչություն վարչական վարույթների շրջանակներում, ինչպես նաև վարչական դատարանում:

 

Ժաննա Սիմոնյանը պարբերաբար կազմակերպում է անհատական դասընթացներ Աշխատանքային իրավունքի ոլորտում:

 

Կրթությունը

 

2001 թվականին ավարտել է Մոսկվայի Սլավոնական Գործարարական Ինստիտուտի Իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2002 թվականին ստացել է Իրավաբանության մագիստրոսի աստիճան նույն համալսարանում:

 

Իրականացրած ծրագրերն ու հիշատակման արժանի գործունեությունը 

 

  • Ներկայացրել է վստահորդ կազմակերպությանը 13 նախկին աշխատակիցների կողմից ենթադրյալ խտրականության հիմքով աշխատանքից հեռացնելու հետ կապված դատական վեճում, ինչպես նույն վեճով լիազոր վարչական մարմնում վարչական լսման ընթացքում;
  • Ներկայացրել է վստահորդկազմակերպությունների շահերը կազմակերպության դեմ բերված 54 հայցերով հարուցված  դատական գործերով, որոնցից վստահորդ կազմակերպությունների օգտին  վճիռ է կայացվել 51 գործով;
  • Իրականացրել և իրականացնում է  ֆիզիկական անձանց ներկայացուցչություն աշխատանքային իրավունքի ոլորտի վեճերով, իր վարույթում եղած ֆիզիկական անձանց աշխատանքային 27  վեճերով գրանցել է 26 հաղթանակ;
  • Իրականացրել է մի քանի խոշոր կազմակերպությունների աշխատանքային իրավունքի ոլորտի իրավական աուդիտ (due diligence),  այնուհետ ըստ անհրաժեշտության կազմակերպել է  տվյալ կազմակերպություններում ՀՀ-ում գործող իրավական ակտերի պահանջենրի համապատասխան փաստաթղթերի փաթեթի և ընթացակարգերի պահպանման ապահովում և իրականացրել իրավական ուղեկցում;
  • Իրականացնում է մի շարք կազմակերպությունների իրավաբանական ուղեկցում աշխատանքային իրավունքի ոլորտում;
  • Աշխատանքային իրավունքի ոլորտում  կազմակերպել և վարել է անհատական դասընթացներ Ընկերությունների ՄՌ բաժինների ղեկավարների և աշխատակիցների համար, ինչպես նաև Ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ պարբերաբար  կազմակերպել և վարել է  Ընկերությունների ղեկավարների համար սեմինարներ՝ աշխատանքային իրավունքին առընչվող խնդիրների վերաբերյալ;
  • Իրականացրել և իրականացնում է ֆիզիկական անձանց ներկայացուցչություն վարչական վարույթներին, ինչպես նաև վարչական դատավարության շրջանակներում:

 

 Մասնակցությունը միություններին և մասնագիտական կազմակերպություններին

 

ՀՀ Փաստաբանների պալատ, 2009 թվականից 

 

 

Լեզուները

 

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

Պատասխանատվության ոլորտ
27-Մրտ-2017

Employment and Labour Law 2017 by "Concern Dialog" Law Firm Managing DIrector Sedrak Asatryan and Partner, Associate Ja...

01-Սպտ-2016

Employment and Labour Law 2016