«Կոնցեռն-Դիալոգը» կազմակերպեց սեմինար աշխատանքային իրավունքին առընչվող խնդիրների վերաբերյալ
26/06/2014
«Գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու ընթացակարգերը և հնարավոր խնդիրները» խորագրով
2014թ. հունիսի 24-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի “Էրատո թագուհի” սրահում «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Սեդրակ Ասատրյանը և գրասենյակի գործընկեր, փաստաբան Ժաննա Սիմոնյանը անցկացրեցին սեմինար աշխատանքային իրավունքի ոլորտում՝ «Գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու ընթացակարգերը և հնարավոր խնդիրները» խորագրով:
Դասընթացավարները առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին հետևյալ հարցերին՝
- աշխատանքից ազատելու հետ կապված հարցերով գործատուների կողմից կատարվող տարածված սխալներ և դրանց ռիսկերը,
- սխալների արդյունքում գործատուին պատճառվելիք հնարավոր նյութական վնասի իրական չափերի ճիշտ գնահատում,
- դատական պրակտիկ նախադեպեր, իրական դատական գործեր;
- առաջատար փորձի ներկայացում և խնդիրներից խուսափելու ուղիների նկարագրություն: