«Իրավական շաբաթ» #17 (տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ կապված խնդիրների վերաբերյալ)
31/05/2014
2014թ. մայիսի 31-ին «Իրավական շաբաթի» 17-րդ թողարկումը ներկայացրեց տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ կապված խնդիրները՝ անդրադառնալով «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, իրավական ոլորտում բիզնեսի խորհրդատու պարոն Սեդրակ Ասատրյանի դիտարկումներին.
ՀՀ Կառավարությունը որոշել է հստակեցնել տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը՝ ապահովելով քաղաքացիական, վարչական ու քրեական պատասխանատվության հավասարակաշռված վարչական կարգավորումներ:
Սակայն այսպիսով գործող իրավակարգավորման պայմաններում բիզնեսի համար անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել:
Սեդրակ Ասատրյանի կարծիքը միանշանակ է. «Հարկերից չարամտորեն խուսափողներին պետք է պատժել: Սակայն պրակտիկան այլ բան է հուշում. անբարեխիղճ տեսուչի ձեռքից որպես կանոն տուժում է բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուն ու հայտնվում ճաղերի հետևում: Այլ կերպ ասած՝ քրեական ու վարչական իրավակարգավորումները իրար են խառնվել, ստեղծվել է մի գործիքակազմ, որում քրեականը մնացել է ռեզերվում, վարչականով են առաջնորդվում: Տեսուչն ակտը գրում է, ակտի դեմ բողոքարկելուն զուգընթաց պետությունը քրեական գործիքով սկսում է ճնշել»:
Եթե պետությունը որոշել է տնտեսական հանցագործությունների դեմ քրեական պատասխանատվություն սահմանելով պայքարել, ապա պետք է հանվի քրեական պատասխանատվությունից ազատող նորմը՝ պատճառված վնասը, տույժերն ու տուգանքները վճարելու դեպքում: Եթե ոչ, ըստ Սեդրակ Ասատրյանի, մեկ տարբերակ էլ կա. «Մենք առաջարկում ենք, որ դա վերածվի վարչական, մաքուր վարչական պատասխանատվության:
Եվ երբ ինչ-որ լուրջ ու կրեատիվ մեխանիզմներով պետությունը կկարողանա նցազեցնել տնտեսական հանցագործությունների քանակը, այն ժամանակ կարելի էր քրեականն ավելի խստացնել»:
Այն, որ Կառավարության ծրագրով կարևորվել է խնդիրը, լավ է: Իսկ թե ինչպիսիս լուծում կտրվի, պարզ կդառնա 2015թ. հունիսի 15-ին: Հենց այդ օրը քրեական օրենսգրքի նոր նախագիծը կհանձնվի Արդարարադատության նախարարութուն:
Տեսանյութը © Iravaban.net