Կայացավ «Իրավա-Տեք» համաժողովը

Մարտի 28-ից 30-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայացավ «Իրավա-Տեք» խորագիրը կրող համաժողովը, որը կազմակերպվել էր «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում։

 

Համաժողովին «Կոնցեռն Դիալոգ» ընկերության կողմից մասնակցում էր գործընկեր փաստաբան Նարինե Բեգլարյանը, որի ներկայացրած շնորհանդեսը նվիրված էր «Տվյալների պաշտպանությունը Հայաստանում» թեմային։ Շնորհանդեսի շրջանակներում Նարինե Բեգլարյանն անդրադարձ է կատարել ոլորտի իրավական կարգավորումներին, անձնական տվյալների մշակման իրավական մեխանիզմներին, մշակողի պարտավորություններին, տվյալների փոխանցման պայմաններին և այլ հարցերի։

 

Համաժողովը առաջին նախաձեռնությունն է միևնույն վայրում հավաքելու գործարարների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների և իրավաբանների ու հաշվի առնելով Հայաստանի ներկայիս առաջնահերթությունները և զարգացման ոլորտների նախընտրությունները՝ այն կարելի է համարել օրվա հրամայական։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21